2017թ. հուլիս-օգոստոս ամիսներին ուսումնական և աշխատանքային պայմանները բարելավելու նպատակով ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում իրականացվել են մի շարք հիմնանորոգման և ընթացիկ շինվերանորոգման աշխատանքներ, ձեռք է բերվել նոր գույք, համակարգչային տեխնիկա, տեսասարքեր և այլն:
Այսպես՝ հիմնովին վերանորոգվել է մասնաճյուղի մարզադահլիճը: Ընթացքի մեջ են ուսանողների համար նոր հանդերձասենյակների շինվերանորոգման աշխատանքները:
Մարզադահլիճի մուտքի հարակից տարածքում ուսանողների համար մոնտաժվել են մարմնակրթական մարզասարքեր: Վարչատնտեսական վարչության պետ Կ.Այվազյանի խոսքով՝ նախատեսված է նշված տարածքի ծածկույթը ամբողջությամբ փոխարինել ցեմենտբետոնե ծածկույթով և այդտեղ փռել արհեստական գորգ:
Մասնաճյուղի կիրառական արվեստի ֆակուլտետի խեցեգործության և քանդակի արվեստանոցների տարածքները վերանորոգվել և վերակահավորվել են որպես ժամանակակից մարզասրահ:
Ընթացքի մեջ են Կիրառական արվեստի ֆակուլտետի հագուստի մոդելավորման արվեստանոցի և դրա հարակից միջանցքի ընթացիկ վերանորոգման աշխատանքները:
Ուսումնամեթոդական վարչությունում ավելացվել է համակարգիչներով համալրված 2 աշխատատեղ:
ԵՊՀ ԻՄ-ի վարչատնտեսական վարչություն