2017թ. նոյեմբերի 8-ին՝ ժամը 13:30-ին, ԵՊՀ ԻՄ-ի անգլերենի ռեսուրս կենտրոնում (Տնտեսագիտության ֆակուլտետ, 1-ին հարկ, թիվ 12 լսարանի հարևանությամբ) տեղի կունենա «Ինչպե՞ս ներկայացնել գիտական զեկուցում» խորագրով սեմինար, որը նախաձեռնել է ԵՊՀ ԻՄ-ի ուսանողական գիտական ընկերությունը (ՈՒԳԸ):
Սեմինարի ընթացքում կներկայացվեն գիտահետազոտական աշխատանք կատարելու ընդհանուր մեթոդաբանությունը, աշխատանքների տեսակները և կառուցվածքները, աղբյուրներից օգտվելու և հղումներ կատարելու կարգը, վերջնարդյունքները ներկայացնելու ձևերը:
Կներկայացվեն նաև համացանցում արդյունավետ որոնման նրբությունները և գիտական գրականություն պարունակող հիմնարար կայքերը:
Սեմինարը կարող է օգտակար լինել կուրսային և ավարտական աշխատանքներ կատարելու, գիտաժողովներին մասնակցելու համար:
Սիրով հրավիրում ենք:
ԵՊՀ ԻՄ-ի ուսանողական գիտական ընկերություն (ՈՒԳԸ)