2012թ. փետրվարի 14-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցան ուսանողական խորհրդի և ուսանողական գիտական ընկերության նախագահների ընտրություններ:
Ուսանողական խորհրդի նախագահի թեկնածուներն էին “Տնտեսագիտություն” մասնագիտության 3-րդ կուրսի ուսանող, ԵՊՀ ԻՄ ՈՒԽ փոխնախագահ Նաիրի Ճաղարյանը և “Պատմություն” մասնագիտության 2-րդ կուրսի ուսանող Յուրի Ալիփյանը:
Ուսանողական գիտական ընկերության նախագահի թեկնածուներն էին “Կիրառական մաթեմատիկա և ֆիզիկա” մասնագիտության 3-րդ կուրսի
ուսանող, ԵՊՀ ԻՄ ՈՒԳԸ փոխնախագահ Սլավիկ Ալավերդյանը և “Պատմություն” մասնագիտության 3-րդ կուրսի ուսանող, հումանիտար գիտությունների ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Միկիչ Փարսադանյանը:
Ընտրությունների արդյունքում 51 կողմ ձայներով ՈՒԽ նախագահ ընտրվեց Նաիրի Ճաղարյանը, իսկ 41 կողմ ձայներով ՈՒԳԸ նախագահ` Սլավիկ Ալավերդյանը:
Ընտրություններին ներկա էր նաև ԵՊՀ ԻՄ տնօրեն Ս.Ա.Առաքելյանը, ով շնորահակալություն հայտնեց ՈւԳԸ և ՈՒԽ նախկին նախագահերին, նշեց նրանց կատարած աշխատանքները և նորընտիր նախագահներին մաղթեց բեղուն աշխատանքային գործունեություն և նորանոր հաջողություններ: