Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

ԵՊՀ ԻՄ ուս. խորհրդի եվ ուս. գիտական ընկերության նախագահների ընտրությունները

2012թ. փետրվարի 14-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցան ուսանողական խորհրդի և ուսանողական գիտական ընկերության նախագահների ընտրություններ:

Ուսանողական խորհրդի նախագահի  թեկնածուներն էին “Տնտեսագիտություն” մասնագիտության 3-րդ կուրսի ուսանող, ԵՊՀ ԻՄ ՈՒԽ  փոխնախագահ Նաիրի Ճաղարյանը և “Պատմություն” մասնագիտության 2-րդ կուրսի ուսանող Յուրի Ալիփյանը:

Ուսանողական գիտական ընկերության նախագահի  թեկնածուներն էին  “Կիրառական մաթեմատիկա և ֆիզիկա” մասնագիտության 3-րդ կուրսի

ԵՊՀ ԻՄ ՈՒԽ նորընտիր նախագահ Նաիրի Ճաղարյանը

ուսանող, ԵՊՀ ԻՄ ՈՒԳԸ փոխնախագահ Սլավիկ Ալավերդյանը և “Պատմություն” մասնագիտության 3-րդ կուրսի ուսանող, հումանիտար գիտությունների ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Միկիչ Փարսադանյանը:

Ընտրությունների արդյունքում 51 կողմ ձայներով ՈՒԽ նախագահ ընտրվեց Նաիրի Ճաղարյանը, իսկ 41 կողմ ձայներով ՈՒԳԸ նախագահ` Սլավիկ Ալավերդյանը:

ԵՊՀ ԻՄ ՈՒԳԸ նորընտիր նախագահ Սլավիկ Ալավերդյանը

Ընտրություններին ներկա էր նաև ԵՊՀ ԻՄ տնօրեն Ս.Ա.Առաքելյանը, ով շնորահակալություն հայտնեց ՈւԳԸ և ՈՒԽ նախկին նախագահերին, նշեց նրանց կատարած աշխատանքները և նորընտիր նախագահներին մաղթեց բեղուն աշխատանքային գործունեություն և նորանոր հաջողություններ: