2019թ. մայիսի 6-ին մեկնարկած բակալավրիատի 2019-2020 ուսումնական տարվա դիմորդների դիմում-հայտերի ընդունման առաջին փուլն ավարտվելու է հունիսի 1-ին: Մայիսի 26-ի դրությամբ ԵՊՀ ԻՄ-ում հայտագրվել է 141 դիմորդ:
Հիշեցնենք, որ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի բակալավրիատում ընդունելություն է կատարվում 13 կրթական ծրագրերով: Ընդունելության տեղերը և ուսման վարձավճարներ տե՛ս հետևյալ հղումով:
Ս.թ. մայիսի 26-ի դրությամբ ամենաշատ հայտագրումներ եղել են «Ֆինանսներ», «Զբոսաշրջություն», «Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկա» և «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» կրթական ծրագրերի, իսկ ամենաքիչ՝ «Ռուսաց լեզու և գրականություն», «Հոգեբանություն», «Ֆրանսերեն լեզու և գրականություն» կրթական ծրագրերի գծով:
Ընդունող հանձնաժողովը գտնվում է ք.Իջևան, Ուսանողական 1 հասցեում, աշխատում է ամեն օր, ժամը 09:00-16:00:
Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է հունիսի 1-ը ներառյալ՝ ժամը 9:00-ից 18:00-ն:
Ընդունելության համար անհրաժեշտ փաստաթղթերը՝ այստեղ:
Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել՝ (094) 33-14-38, (093) 20-65-05, (098)-398-311 հեռախոսահամարներով:
Հավելենք, որ «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության կրթական ծրագրում ներառվել են 6 դասընթացներ «Ժուռնալիստիկա» մասնագիտությունից:
Հ.Գ. Իսկ ՀՀ երկքաղաքացիների և օտարերկրացիների, օտար երկրյա պետությունների ուսումնական հաստատությունները տվյալ ուսումնական տարում ավարտած ՀՀ քաղաքացիների, մինչև հուլիսի 31-ը զորացրվող դիմորդների, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների տվյալ տարվա շրջանավարտների փաստաթղթերն ընդունվում են հունիսի 25-ից մինչև հուլիսի 2-ը (առանց հանգստյան օրերի):