Սիրով ձեզ ենք ներկայացնում մեծն Վիլյամ (Ուիլյամ) Շեքսպիրի ասույթներից.
- Գեղեցիկը հարյուրապատիկ ավելի գեղեցիկ է, երբ պսակված է թանկագին ճշմարտությամբ:
- Ավելի լավ է սիրել այն մարդուն, որ բացահայտ թշնամություն ցույց կտա. քան սիրել նրան, որ բարեկամի դիմակով կկործանի մեզ:
- Իմաստությունը չի կարող մարել այն կրակը, որի վրա տգետը յուղ կլցնի:
- Ճշմարտությունը կանցնի դարեդար, սերնդեսերունդ, կհասնի մինչև աշխարհի վերջին օրվան:
- Բարձր հոգիների համար մեկի կողմից արտահայտված երախտագիտական զգացումը ավելի թանկարժեք է, քան նրանից ստացված պարգևը:
- Ամեն չարիքի մեջ բարիք կա, միայն պետք է իմաստություն ունենալ գտնելու այդ բարիքը:
- Սպիների վրա նա է ծիծաղում, ով վերք չի տեսել:
- Ներմամբ մի եղեք նույնքան ծայրահեղ, ինչպես լինում եք բարկության պահին:
- Երջանիկ է այն մարդը, որ լսում է իր դատափետումը, և աշխատում է ուղղվել:
- Լռակյացությունը ամենևին անսրտության նշան չէ։ Զրնգում է միայն այն, ինչը ներսից է դատարկ:
- Մեղրն այնքան քաղցր է, որ վերջում դառն է թվում։ Համի ավելցուկը սպանում է համը:
- Մենք նյարդայնանումենք դատարկ բաներից, երբ վիրավորված ենք լինում լուրջ պատճառով:
- Մայր բնությունը իմաստուն է, սակայն որդին է անխելք:
- Որտեղ քիչ են խոսքերը, այնտեղ դրանց կշիռն ավելի մեծ է:
- Սերը փախչում է նրանցից, ովքեր վազում են նրա ետևից, իսկ նրանք, ովքեր փախչում են սիրուց, սերը նրանց վզովն է ընկնում:
- Հիմարությունն ու իմաստությունը նույնքան հեշտ են վարակում, ինչպես վարակիչ հիվանդությունները: Այնպես որ ընտրիր քեզ ընկերներ:
- Դժոխքը դատարկ է: Բոլոր սատանաներն այստեղ են:
- Մարդկանց մեծ մասը հիմարությունը գերադասում է իմաստությունից, քանի որ հիմարությունը ծիծաղեցնում է, իսկ իմաստությունը՝ տխրեցնում:
- Տղամարդիկ նման են ապրիլին, երբ սեր են տածում, և դեկտեմբերին՝ երբ ամուսնացած են:
- Հաճույք ստանալու հույսը գրեթե նույնքան հաճելի է, որքան հաճույքը:
- Թշնամիների համար շատ ուժգին մի վառեք վառարանը, այլապես կայրվեք փայտի փոխարեն:
- Սուր խոսքի հաջողությունը ավելի շատ կախված է լսողից, քան այն ասողից:
- Ի՞նչ է նշանակում անունը: Վարդը բուրում է ինչպես վարդ՝ուզում ես վարդ անվանի, ուզում ես՝ ոչ:
- Ամեն խելագարություն ունի իր տրամաբանությունը:
- Սիրահարվել կարելի է գեղեցկությանը, բայց սիրել՝ միայն հոգին:
- Ագռավն իր թևերը կցեխոտի: Ոչ ոք ոչինչ էլ չի նկատի: Իսկ կարապը, չնայած բոլոր ջանքերին, ճերմակից չի կարող մաքրել բծերը:
- Մեկ հայացքով կարելի է սպանել սերը, մեկ հայացքով էլ՝ հարություն տալ:
- Վախկոտը մեռնում է իրեն հասած ամեն վտանգից, իսկ խիզախը մեռնում է միայն մեկ անգամ:
- Խեղճ, տրորված միջատը տառապում է նույնքան, որքան մահացող հսկան:
- Հաջողության հասնելու երեք օրենք՝ իմանալ ավելին, քան մյուսները, աշխատել ավելին, քան մյուսները, սպասել պակաս, քան մյուսները:
- Այս աշխարհում չկա ոչ լավ և ոչ էլ վատ: Կա միայն մեր վերաբերմունքը ինչ-որ բանին:
- Լավագույնը՝ ուղիղ և պարզ ասված խոսքն է:
- Փոթորկի ժամանակ տրված երդումները մոռացվում են խաղաղ եղանակին:
- Ուրիշների մեղքերն այնքան ջանասիրաբար եք ձգտում դատել: Սկսեք սեփական մեղքից և ուրիշներին չեք էլ հասցնի հասնել:
- Ծերերը երկրորդ անգամ են երեխա դառնում:
- Սիրիր բոլորին, վստահիր քչերին, վատություն մի՛ արա ոչ մեկի:
- Հիմար մարդը կարծում է, որ խելացի է, իսկ խելացին՝ որ հիմար է:
- Մեր ճակատագիրն աստղերի ձեռքում չէ, այլ մեր:
- Մենք գիտենք, թե ով ենք մենք, բայցչգիտենք, թե ինչ կարող ենք դառնալ:
- Ոմանք ծնվում են հանճարեղ, ոմանք դառնում են հանճարեղ, իսկ ոմանց էլ դարձնում են հանճարեղ:
- Շատ մարդիկ չգիտեն իրենց հարստության արժեքը:
- Անգիտությունն Աստծո անեծքն է, իսկ գիտությունը՝ թևերը, որի միջոցով թռչում ենք դրախտ:
- Ավելի լավ է 3 ժամ շուտ, քան 1 րոպե ուշ:
- Լսիր շատերին, խոսիր քչերի հետ:
- Մերխաղաղությունը պետք է կանգուն լինի քարոտ լեռների պես:
- Աստված քեզ ընդամենը մեկ դեմք է տվել, իսկ դու ստեղծում ես երկրորդը:
- Երբ ծնվում ենք, լաց ենք լինում, քանի որգալիս ենք հիմարներով լի այս մեծ բեմ:
- Տղամարդկանց երդումները կանանց թուլություններն են:
- Համապատասխանեցրու արարքներդ ասածիդ հետ, իսկ ասածդ՝ արարքներիդ:
- Շատ ունեցիր, քիչ ցույց տուր,
Շատ իմացիր, քիչ խոսիր,
Ինչ որ ունես, մի ցրիր,
Շատ ձի նստիր, քիչ քայլիր,
Քիչ հավատա, շատ լսիր,
Շատ վաստակիր, քիչ վատնիր: