Սիրելի համալսարանականներ, 2019թ. նոյեմբերի 14-ին՝ ժամը 10:40-ին, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի գրադարանում մեկնարկելու է շախմատի՝ կանանց և աղջիկների մասնաճյուղային առաջնությունը:
Առաջնությանը մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ս.թ. նոյեմբերի 13–ը դիմել ֆակուլտետային ՈՒԳԸ նախագահին կամ sssysuib@gmail.com էլեկտրոնային հասցեին որպես հաղորդագրություն ուղարկել Ձեր ազգանունը, անունը, հայրանունը, մասնագիտությունը, կուրսը և հեռախոսահամարը: Որպես հաղորդագրության թեմա անհրաժեշտ է գրել «ՇԱԽՄԱՏԻ՝ ԿԱՆԱՆՑ ԵՎ ԱՂՋԻԿՆԵՐԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ»:
Սիրով սպասում ենք: