Հարգելի՛ դասախոսներ, 2021թ. սեպտեմբերի 8-ին “ERASMUS+ PRINTeL” նախագծի շրջանակներում անցկացվելու են վարպետաց դասեր՝ նվիրված տեխնոլոգիապես հագեցած առցանց դասավանդման մի շարք մոտեցումներին:
Դրանք ինտերակտիվ առցանց հարթակում վարելու են PRINTeL նախագծի փորձառու դասախոսները:
Ուսուցման լեզուն անգլերենն է: Մասնակիցները պետք է Zoom առցանց հարթակում ունենան գրանցում:
Վարպետաց դասերի մասնակցության հրավերը, ժամանակացույցը, գրանցման և ծրագրերի առցանց հղումները կարող եք տեսնել այստեղ և այստեղ:
Յուրաքանչյուր դասախոս կարող է գրանցվել առավելագույնը երկու վարպետաց դասի համար:
Դասերին գրանցվելու վերջնաժամկետը ս.թ. սեպտեմբերի 7-ն է, տեղերը սահմանափակ են՝ ըստ գրանցման առաջնահերթության:
Ավելի մանրամասն տեղեկատվության համար կարող եք այցելել նաև PRINTeL-ի կայքէջ հետևյալ հղումով՝ http://printel.am/category/events/printel-master-classes–teachers-in-digi: