2013թ. նոյեմբերի 14-ին Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ բազկամարտի մասնաճյուղային առաջնություն, որը կազմակերպել էր Արտակարգ իրավիճակների, մարմնակրթության և սպորտի ամբիոնը: Առաջնությանը մասնակցում էր 10 ուսանող` Բնական գիտությունների, Տնտեսագիտության, Կիրառական արվեստի և Հումանիտար գիտությունների ֆակուլտետներից:
Եզրափակիչում հանդիպեցին «Տնտեսագիտության տեսություն» մասնագիտության երկրորդ և առաջին կուրսերի ուսանողներ Ռուբեն Նազարյանը և Բաբկեն Խուդավերդյանը:
Հաղթող ճանաչվեց Բաբկեն Խուդավերդյանը (“Տնտեսագիտության տեսություն” մասնագիտության 1-ին կուրս), որին տրվեց պատվոգիր: