Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Մեկնարկեց «Beeline Scholarship» կրթաթոշակային ծրագիրը

ԱրմենՏել ՓԲԸ-ն (ապրանքանիշը` Beeline),  Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղը ՀՀ ԿԳ նախարարության հետ համատեղ հայտարարում են «Beeline Scholarship» ծրագիրի մեկնարկի մասին:

Առաջին անգամ ԱրմենՏել  ընկերությունը շուրջ 100 հայ ուսանողի կտրամադրի կրթաթոշակ` վճարելով նրանց մեկ կիսամյակի  ուսման վարձը: Տրամադրվող աջակցության գումարը չի կարող գերազանել  300.000 դրամը:

ԿՐԹԱԹՈՇԱԿԻ ՀԱՄԱՐ ԿԱՐՈՂ ԵՆ ԴԻՄԵԼ ԲՈԼՈՐ ՆՐԱՆՔ, ՈՎՔԵՐ

  • Հայաստանի պետական բուհերի ուսանող են,
  • Մասնագիտանում են հետևյալ ոլորտներից մեկում (սոցիալական և հումանիտար գիտություններ, արվեստ, ճարտարագիտություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, իրավունք, միջազգային հարաբերություններ, տնտեսագիտություն, բիզնես կառավարում և ճշգրիտ ու բնական գիտություններ),
  • Ուսանում են երկրորդից չորրորդ կուրսերում,
  • Սովորում են վճարովի համակարգում և չունեն որևէ այլ կրթաթոշակ (երկրորդ փուլն անցած ուսանողներից կպահանջվի հաստատում համալսարանից):

ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ.

  • Ստեղծարար մտածողություն,
  • Գաղափարի արդիականություն,
  • Նորարարություն,
  • Ներկայացման և հաղորդակցական հմտություններ:

Հավասար միավոր ունեցող թեկնածուների դեպքում առավելությունը կտրվի սոցիալական խոցելի խմբերի և առավել բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին:

Մրցույթը բաղկացած է երկու փուլից:

ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼ.

  • Նոյեմբերի 25-ից  դեկտեմբերի 25-ը պետք է ներկայացնել «Ի±նչ փոփոխություն եմ պատրաստվում իրականացնել իմ ոլորտում» ծրագիր-առաջարկ ` 300-600 բառի սահմաններում: Ծրագիր- առաջարկը պետք է լինի հայերեն,
  • Ծրագիր-առաջարկը կարող եք բեռնել Բրիտանական խորհրդի կայքում` կամ ֆեյսբուքյան էջում տեղադրված հատուկ հավելվածում`,
  • Հրավիրված անկախ մասնագետները կընտրեն առաջին փուլն անցած մասնակիցներին:

ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼ.

  • Առաջին փուլը հաղթահարած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի,
  • Հարցազրույցին ուսանողներն իրենց ծրագիր – առաջարկը պետք է ներկայացնեն տեսանյութի կամ պատկերացույցի միջոցով,
  • Այս փուլն անցած մասնակիցները պետք է ներկայացնեն փաստաթուղթ համալսարանից, ըստ որի` նրանք սովորում են վճարովի համակարգում և չեն ստանում այլ կրթաթոշակ:

Հարցազրույցը կանցկացնեն համապատասխան ակադեմիական ոլորտի ճանաչված փորձագետները, ԱրմենՏել ընկերության, Բրիտանական խորհրդի և ՀՀ ԿԳ նախարարության ներկայացուցիչները:

Հաղթողները կհայտարարվեն հունվարի վերջին: 

Հաղթող ուսանողների շրջանակում Բրիտանական խորհուրդը կանցկացնի խաղարկություն, որի արդյունքում հաղթող ուսանողներից  մեկը հնարավորություն կունենա մեկնելու Միացյալ Թագավորություն և մասնակցելու դասընթացի:

Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է դեկտեմբերի 25-ը:

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղ Նորայր Երզնկյանին` 010552945 (ն.հ. 5109) կամ գրել Norayr.Yerznkyan@britishcouncil.am էլեկտրոնային հասցեին:

Կրթաթոշակի դիմումի ձևը կարող եք լրացնել այստեղ:

Աղբյուրը` britishcouncil.am