Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Ցուցահանդես ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում

Սույն թվականի նոյեմբերի 22-ին, ԵՊՀ ԻՄ գրադարանում տեղի ունեցավ ցուցահանդես: Այն կազմակերպել էին Կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողներն ու դասախոսները: Ներկայացված էին 40 ուսանողների 90-ից ավելի աշխատանքներ` գունանկար, գծանկար, կարպետ, գոբելեն, ասեղնագործ և խեցեգործական աշխատանքներ:

Ցուցահանդեցին ներկա էին ուսանողներ և դասախոսներ բոլոր ֆակուլտետներից, կային հյուրեր. օրվա գլխավոր հյուրն էր նկարչուհի, տարազագետ, տոների և ծեսերի մասնագետ, 3 գրքի հեղինակ Լուսիկ Ագուլեցին:
Ցուցահանդեսի բացումը կատարեց Կիրառական արվեստի ֆակուլտետի դեկան Կ.Այվազյանը: Նա ողջունեց ներկաներին, ներկայացրեց ցուցահանդեսի նպատակը, ապա բոլորին ներկայացրեց օրվա գլխավոր հյուրին, նշելով, որ նա տեղյակ է իջևանյան արվեստին, և այժմ այստեղ գտնվելով մոտիկից կծանոթանա մեր ուսանողների աշխատանքներին և խորհուրդներ կտա նրանց:

Լ.Ագուլեցին խոսեց այսպես. <>:

Ապա նա հավելեց. <>:
Ցուցահանդեսի ժամանակ բարեմաղթանքի խոսք ասացին նաև ԵՊՀ ԻՄ Կիրառական արվեստի ֆակուլտետի դասախոս, <> ղեկավար Ս.Հովհաննիսյանը և Տավուշի հոգևոր թեմի առաջնորդ Հայր Թորգոմը:

Ներկաները նայեցին ցուցադրված աշխատանքները, որից հետո Լ.Ագուլեցին խոսեց խեցեգործության մասին: Նա ասած, որ Իջևանը ի սկզբանե հայտնի է եղել կավեխեցեգործական մշակույթով և ապա երկար տարիներ այն անուշադրության է մատնվել և այժմ ուրախ է, որ այս մասնագիտության շնորհիվ տեսնում է խեցեգործական գեղեցիկ նմուշներ:

Նա ցուցադրված աշխատանքներից առաձնացրեց հատկապես Լուսյա Խաչիկյանի (3-րդ կուրս) խեցեգործը, Տաթևիկ Աբրահամյանի (3-րդ կուրս) և Շուշան Բաղդասարյանի (3-րդ կուրս) գեղանկարները: