Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Կրթաթոշակներ և դրամաշնորհներ երիտասարդ հայ գիտանականներին «Գ. Գյուլբենկյան հիմնադրամից»

«Գալուստ Գյուլբենկյան հիմնարկության» Հայկական ծրագրերի բաժինը երկար տարիներ է՝ օժանդակում է հայ և հայագիտական ակադեմիական նախաձեռնություններին։

Այս տարի, մասնավորապես, հայտարարվել են մի քանի կրթաթոշակներ, որոնք նպատակ ունեն խթանել հայ երիտասարդ գիտնականների ակադեմիական մոբիլությունն ու նպաստել Հայաստանում գիտության զարգացմանը։

Ստորև ներկայացնում ենք այդ կրթաթոշակների, դրամաշնորհների տեսակները և դրանց մանրամասներն ու ArmScoop-ի անունից կոչ անում ակտիվորեն մասնակցել միջազգային որակյալ գիտաժողովների ու Հայաստան բերել աշխարհի գիտական դպրոցների լավագույն փորձը և տեղում դրանք հարստացնել մեր ներդրումով։ Գիտությունը չի կարող զարգանալ փակ շրջանում։

ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԱԿԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀ ԳԻՏԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՈՒ ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՅՑԵՐԻ ՀԱՄԱՐ

(հայաստանցի ուսանողների ու երիտասարդ գիտնականների համար)

Այս դրամաշնորհն ուղղված է Հայաստանում բնակվող երիտասարդ գիտնականներին, որպեսզի վերջիններս իրենց հետազոտական աշխատանքները ներկայացնեն միջազգային գիտաժողովներին ու հանդիպումներին՝ նպատակ ունենալով խթանել ակադեմիական փոխգործակցությունը և գիտելիքի փոխանակումը։ Այս դրամաշնորհը մեծամասամբ նախատեսված է հայաստանաբնակ հետազոտողների համար, սակայն որոշ քանակությամբ ճանապարհորդական դրամաշնորհներ են նախատեսված նաև օտարազգի ուսանողների և երիտասարդ գիտնականների համար, որոնք պետք է մասնակցեն Հայաստանում անցկացվող գիտաժողովների։

Դրամաշնորհի առավելագույն գումարը՝ 2500 ԱՄՆ դոլլար։

Հատկացվող դրամաշնորհների քանակը (տարեկան)՝ շուրջ 40 դրամաշնորհ։

Ովքե՞ր կարող են դիմել. մագիստրոսներ և ասպիրանտներ, ինչպես նաև 40 տարին չլրացած գիտնականներ բոլոր գիտական ճյուղերից (առավելությունը կտրվի հումանիտար ուղղության ներկայացուցիչներին)։

Ե՞րբ դիմել. գիտաժողովի անցկացման օրվանից ոչ շուտ, քան երեք ամիս առաջ, և ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ։

Այլ մանրամասներ տե՛ս այստեղ։

ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԱԿԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀ ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻՆ

Այս դրամաշնորհը նախատեսված է բոլոր նրանց համար, որոնք զբաղվում են հայագիտությամբ։ Դրամաշնորհը նպատակ ունի խթանել հայագետների մասնակցությունը միջազգային գիտական միջոցառումներին (գիտաժողով, սեմինար, ամառային դպրոցներ և այլն), որոնք առչվում են հայագիտությանը։

Դրամաշնորհի առավելագույն գումարը՝ 5000 ԱՄՆ դոլլար։

Ովքե՞ր կարող են դիմել. մագիստրոսներ և ասպիրանտներ, որոնք հայաստանաբնակ չեն (առավելությունը կտրվի երիտասարդ գիտնականներին)։

Այլ մանրամասներ տե՛ս այստեղ։

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԳԵՐԱԶԱՆՑՈՒԹՅԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿ

(հայ ասպիրանտների (PhD) համար)

Այս կրթաթոշակը նախատեսված է ազգությամբ հայ այն ուսանողներին, որոնք կընդունվեն և ուսանելիս կլինեն PhD ծրագրով միջազգային առաջադեմ ակադեմիական հաստատություններից որևէ մեկում։ Կրթաթոշակը կտրվի (առավելագույնը) չորս տարով։

Դրամաշնորհի առավելագույն գումարը՝ 50000 ԱՄՆ դոլլար։

Հատկացվող դրամաշնորհների քանակը (տարեկան)՝ 4 դրամաշնորհ։

Ովքե՞ր կարող են դիմել.  գիտնականներ բոլոր գիտական ճյուղերից, բացի հայագիտությունը (առավելությունը կտրվի հումանիտար ուղղության ներկայացուցիչներին, որոնք զբաղվում են ժամանակակից արդիական հիմնահարցերի ուսումնասիրմամբ)։

Ե՞րբ դիմել. 2015-2016 ակադեմիական տարվա համար հայտերը ընդունվում են հունվարի 1-ից փետրվարի 28֊ը։

Այլ մանրամասներ տե՛ս այստեղ։

ԿՐԹԱԹՈՇԱԿ ՀԱՅԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ

(հայագետների համար՝ անկախ ազգային պատկանելիությունից)

Այս կրթաթոշակը նախատեսված է բոլոր հայագետներին (անկախ ազգությունից), որոնք սովորում են աշխարհի ակադեմիական հաստատություններից որևէ մեկում և իրենց հետազոտությունը կլինի հայագիտության շրջանակներում։ Կրթաթոշակը կտրվի (առավելագույնը) չորս տարով։

Դրամաշնորհի առավելագույն գումարը՝ 5000 ԱՄՆ դոլլար։

Հատկացվող դրամաշնորհների քանակը (տարեկան)՝ 6 դրամաշնորհ։

Ովքե՞ր կարող են դիմել. հայագետներ, որոնք արդեն կրթություն են ստանում մագիստրոսական, ասպիրանտական կամ հետդոկտորական ծրագրերով։ Առավելություն կտրվի այն թեմաներին, որոնք առնչվում են այն խնդիրների հետազոտությանը, որոնք ծառացած են Հայաստանի և սփյուռքի առջև։

Ե՞րբ դիմել. 2015-2016 ակադեմիական տարվա համար հայտերը կսկսվեն ընդունվել մարտի 1-ից մայիսի 15-֊ը։

Այլ մանրամասներ տե՛ս այստեղ։

ԿՐԹԱԹՈՇԱԿ ԲԱԿԱԼԱՎՐԻԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

(հայազգի ուսանողների համար)

Այս կրթաթոշակը նախատեսված է խթանելու ազգությամբ հայ ուսանողներին (թույլ զարգացած երկրներից, մասնավորապես՝ Լատինական Ամերիկայից և Մերձավոր Արևելքից), որպեսզի նրանք կրթություն ստանան առաջադեմ բուհերում։

Դրամաշնորհի առավելագույն գումարը՝ 5000 ԱՄՆ դոլլար։

Հատկացվող դրամաշնորհների քանակը (տարեկան)՝ շուրջ 40 դրամաշնորհ։

Ովքե՞ր կարող են դիմել. մինչև 26 տարեկան անձանց ցանկացած գիտական ոլորտի համար։

Ե՞րբ դիմել. 2015-2016 ակադեմիական տարվա համար հայտերը կսկսվեն ընդունվել փետրվարի 1-ից մարտի 31֊-ը։

Այլ մանրամասներ տե՛ս այստեղ։

ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐ ԱՐԵՒՄՏԱՀԱՅԵՐԵՆԻ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՄԱ

(արևմտահայերենի ապագա ուսուցիչների համար)

Այս կրթաթոշակի նպատակն է պատրաստել  արևմտահայերեն լեզվի և մշակույթի ուսուցիչներ։ Կրթաթոշակը նախատեսված է բոլոր ցանկացողների համար։

Դրամաշնորհի առավելագույն գումարը՝ կախված կլինի ներկայացված հայտից։

Հատկացվող դրամաշնորհների քանակը (տարեկան)՝ 6 դրամաշնորհ։

Ովքե՞ր կարող են դիմել. անհատներ, ովքեր ա) սովորում են արևմտահայերեն և ցանկություն ունեն աշխատելու հայկական դպրոցներում կամ աշխատել հայերենի ուսուցիչ այլ դպրոցներում, բ) արդեն սովորում են մանկավարժություն և ցանկանում են հմտանալ արևմտահայերենի դասավանդման մեջ որևէ ճանաչված բուհում կամ լեզվի կենտրոնում։

Ե՞րբ դիմել. 2015-2016 ակադեմիական տարվա համար հայտերը կսկսվեն ընդունվել մարտի 1-ից ապրիլի 30֊ը։

Այլ մանրամասներ տե՛ս այստեղ։

Աղբյուրը` armscoop.com