ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը հայտարարում է մրցույթ
- Ընդհանուր տնտեսագիտության,
- Արտակարգ իրավիճակների, մարմնակրթության և սպորտի
ամբիոնների վարիչների թափուր պաշտոնների զբաղեցման համար:
Ամբիոնի վարիչի պաշտոնի տեղակալման մրցույթին կարող են մասնակցել գիտությունների թեկնածուի /դոցենտի/ կամ դոկտորի /պրոֆեսորի/ գիտական աստիճան /կոչում/ ունեցող անձինք, ովքեր ունեն առնվազն հինգ տարվա գիտամանկավարժական աշխատանքային ստաժ:
Արտակարգ իրավիճակների, մարմնակրթության և սպորտի վարիչի պաշտոնի հավակնորդների համար գիտական աստիճանի /կոչման/ առկայությունը պարտադիր չէ:
Հավակնորդները ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի անձնակազմի կառավարման բաժին պետք է ներկայացնեն.
- դիմում տնօրենին,
- կադրերի հաշվառման թերթիկ,
- քաղվածք աշխատանքային գրքույկից,
- համառոտ ինքնակենսագրություն,
- գիտական /որակավորման/ աստիճանը և գիտական կոչումը հաստատող փաստաթղթերի պատճեններ,
- տպագրված գիտական և մեթոդական աշխատանքների ցուցակը,
- տվյալներ պարգևատրումների, մրցանակների և պատվավոր կոչումների վերաբերյալ:
Փաստաթղթերն ընդունվում են մինչև սույն թվականի հունիսի 24-ը:
Մանրամասն տեղեկությունների համար դիմել ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի անձնակազմի կառավարման բաժին:
Հասցեն` ք. Իջևան, ՈՒսանողական 3
Հեռ. (0263) 4-04-50