ՀՀ մշակույթի նախարարությունը և «Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոն»-ը 2013թ. նոյեմբերի 20-22-ին Երևանում կազմակերպում են հայկական գորգագործականմշակույթի ուսումնասիրման հիմնահարցերին նվիրված «Հայկական հանգույց․ գորգարվեստի ավանդույթները» խորագրով գիտաժողով:|
Գիտաժողովի հիմնական թեմաներն են.
1. Հայկական գորգի ուսումնասիրման ու տիպաբանման հիմնախնդիրները. դրա տեղը առաջավորասիական գորգարվեստում
2. Հայկական գորգերը արտերկրի թանգարաններում: Հայկական գորգերի մասնավոր հավաքածուներիմասին
3. Հայկական գորգի և դեկորատիվ կիրառական արվեստի մյուս ոլորտների գեղազարդման սկզբունքների փոխկապակցվածության մասին
4. Ավանդական և ժամանակակից գորգը
5. Գորգի վերանորոգման ժամանակակից տեխնոլոգիաների մասին
6. Գործվածքի թանգարանային հավաքածուների պահպանության, ցուցադրման և ուսումնասիրմանհիմնախնդիրները
Գիտաժողովին մասնակցության համար խնդրում ենք հայերեն (միայն Unicode տառատեսակով), ռուսերեն(միայն Unicode տառատեսակով) կամ անգլերեն լեզուներով 1-1,5էջ ծավալով զեկուցումների թեզերն ուղարկել մինչև 2013թ․ հուլիսի 10-ը:
Թեզերը կհրատարակվեն նախապես, իսկ զեկուցումները` գիտաժողովից հետո:
Զեկույցի առավել չափը` յոթ էջ /առանց լուսանկարների/:
Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են` հայերեն, ռուսերեն, անգլերեն
Գիտաժողովի կազմկոմիտե.
Կարինե Բազեյան էլ.հասցե- bazeyan60@mail.ru /+374 55668845/
Աշխունջ Պողոսյան – ashxung@rambler.ru /+374 77602012/