2013թ. հունիսի 14-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ այցելեցին «Իրավական հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ նախագահ Տիգրան Երանոսյանը, փոխնախագահ Վիրաբ Խաչատրյանը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչներ Սուսաննա Նալթակյանը և Լաուրա Հայրունին, Տավուշի մարզային ոստիկանության ներկայացուցիչները:
Այցի նպատակը ոստիկանություն-ուսանողություն համագործակցության բարելավումն էր, համայնքային ոստիկանության մոդելի ներկայացումը:
Հանդիպմանը ներկա էին տնօրեն Ս.Առաքելյանը, տնօրենի իրավախորհրդատու Ա.Հովհաննիսյանը, գրադարանի վարիչ Կ.Ուլիխանյանը, մասնաճյուղի աշխատակիցներ, ուսանողներ:
Տնօրենը ողջունեց մասնակիցներին, շնորհակալություն հայտնեց մարզային ոստիկանությանը` պարոն Գևորգյանի գլխավորությամբ` և´ այս նախաձեռնության, և´ տարածաշրջանում հասարակակական կարգը առավելագույնս ապահովելու համար: «Մասնաճյուղի և մարզային ոստիկանության միջև կապը բավականին խորն է. հետևողական ենք, որ մեր կողմից չլինի որևէ խախտում»,-նշեց նա:
Այնուհետև «Իրավական հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ-ի և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչներն անդրադարձան օրակարգով նախատեսված հարցերին:
Ծրագրի օրակարգը տե´ս այստեղ: