ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում ավարտվեցին առկա ուսուցման համակարգի 2012-2013 ուստարվա I կիսամյակի հանրագումարային քննությունները:
Առկա ուսուցման համակարգում ուսանում են 632 ուսանողներ, այդ թվում` անվճար ուսուցմամբ 198 ուսանող, իսկ վճարովի ուսուցմամբ` 434:
Ուսանողների ընդհանուր առաջադիմությունը կազմել է 73%, այդ թվում` անվճար ուսուցմամբ 95%, վճարովի`62,7%:
Անբավարար գնահատականներ են ստացել 171 ուսանող (73%), որից անվճար ուսուցմամբ 9 ուսանող, վճարովի` 162:
Մասնաճյուղի ֆակուլտետներից ամենաբարձր առաջադիմությունն ապահովել է Հումանիտար գիտությունների ֆակուլտետը (85,5%), իսկ ամենացածրը` Տնտեսագիտության ֆակուլտետը (56,3%):
Բնական գիտությունների ֆակուլտետում քննաշրջանին մասնակցել են 73 ուսանող, այդ թվում` 38 անվճար և 35 վճարովի ուսուցման համակարգից: Ուսանողների ընդհանուր առաջադիմությունը կազմել է 74,4% , այդ թվում` 97,2% անվճար, 33,2% վճարովի ուսուցման համակարգերում:
Տնտեսագիտության ֆակուլտետում քննաշրջանին մասնակցել են 157 ուսանող, այդ թվում` 39 անվճար և 118 վճարովի ուսուցման համակարգից: Ուսանողների ընդհանուր առաջադիմությունը կազմել է 56,3% , այդ թվում` 91,3% անվճար, 44,1% վճարովի ուսուցման համակարգերում:
Հումանիտար գիտությունների ֆակուլտետում քննաշրջանին մասնակցել են 325 ուսանող, այդ թվում` 99 անվճար և 226 վճարովի ուսուցման համակարգից: Ուսանողների ընդհանուր առաջադիմությունը կազմել է 85,5% , այդ թվում` 97% անվճար, 71,7% վճարովի ուսուցման համակարգերում:
Կիրառական արվեստի ֆակուլտետում քննաշրջանին մասնակցել են 77 ուսանողներ`22 անվճար և 55 վճարովի ուսուցման համակարգից: Ուսանողների ընդհանուր առաջադիմությունը կազմել է 75,8% , այդ թվում` 91,6% անվճար, 70,4% վճարովի ուսուցման համակարգերում: