Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Ստեղծագործել էին Հայոց ցեղասպանության թեմայով

Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցի օրը Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված Իջևանի հուշարձանի հարակից տարածքում կազմակերպվել էր նկարների և ձեռագործ աշխատանքների ցուցադրություն:

Այն նախաձեռնել էր ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերությունը:

Ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Շուշան Բաղդասարյանը նշեց, որ առաջին անգամ է ցուցահանդես կազմակերպվում այս բարդ և ցավոտ թեմայով:

Իրենց հայրենասիրական պարտքը կատարելու եկած մարդիկ ողջունեցին ուսանողների նախաձեռնությունը:

Բոլոր աշխատանքները` պատկերասրահում

Տաթևիկ Ալիխանյան