Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Եվրասիայի և Միջին Ասիայի ուսանողների փոխանակման համաշխարհային ծրագիր

Եվրասիայի և Միջին Ասիայի ուսանողների փոխանակման համաշխարհային ծրագիրը (Global UGRAD) ԱՄՆ պետքարտուղարության Կրթական և մշակութային հարցերով բյուրոյի ծրագիրն է, որ իրականացնում է Միջազգային հետազոտությունների ու փոխանակման խորհուրդ/ԱՅՌԵՔՍ կազմակերպությունը: Ծրագիրը հնարավորություն է ընձեռում ԱՊՀ երկրների ուսանողներին անվճար առկա ուսուցում ստանալ ԱՄՆ-ում` առանց կրթական աստիճան ստանալու: Ծրագրի մասնակիցները ընտրվում են բաց, իրենց արժանիքների (առավելությունների) վրա հիմնված մրցակցության միջոցով:

Ծրագրին դիմելու վերջնաժամկետն է 2014թ. փետրվարի 28-ը:

Ծրագրի տևողության, մասնակցության պահանջների, ժամանակացույցի, ընտրության չափորոշիչների, նյութական և մասնագիտական աջակցության մասին մանրամասն տեղեկություն ստանալու համար ներկայացնում ենք ստորև բերված ամբողջական հայտարարությունը (հայերեն և անգլերեն):

Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունը հայտարարոււմ է  Եվրասիայի և Միջին Ասիայի ուսանողների փոխանակման համաշխարհային ծրագրի (Գլոբալ ՅՈՒԳՐԵԴ) 2014-2015թթ. փուլի մեկնարկը:

Դիմում-հայտի ամբողջական փաթեթի հանձնման վերջնաժամկետն է` 2014թ. փետրվարի 28-ը` ուրբաթ, ժամը 17:00:

Եթե Դուք հետաքրքրված եք առանց կրթական աստիճան ստանալու սովորել Ամերիկայի Միացյալ Նահանգներում` առանց Ձեր ֆինանսական միջոցների, ապա կարող եք ստորև ծանոթանալ «Գլոբալ ՅՈՒԳՐԵԴ» ծրագրին և ծրագրի հայտադիմումի լրացման հրահանգներին:

Առցանց (oնլայնհայտադիմում

Դիմորդներին խրախուսում ենք ծրագրին դիմել առցանց ռեժիմով` նախապես մանրամասն ուսումնասիրելով հայտադիմումի լրացման հրահանգները և Հաճախակի տրվող հարցեր բաժինը:

ՈւշադրությունԱյռեքս կազմակերպությունը խորհուրդ է տալիս լրացնել առցանց հայտադիմումը նախքան 2014թ. փետրվարի 28-ը: Առցանց համակարգի աշխատանքը կարող է դանդաղել վերջնաժամկետի օրը` մեծածավալ հայտադիմումների հոսքի պատճառով, ինչը կարող է խանգարել առցանց հայտադիմում լրացնելու աշխատանքին:

Գրավոր հայտադիմում: Այն դիմորդները, ովքեր չեն կարողանում առցանց ռեժիմով լրացնել հայտադիմումը, կարող են ներկայացնել գրավոր հայտադիմում` երկու մասից բաղկացած: Գրավոր հայտադիմումի փաթեթըերեք օրինակով պետք է ներկայացնել Այռեքսի երևանյան գրասենյակ մինչև 2014թ. փետրվարի 28-ը` ուրբաթ, ժամը 17:00:

Խնդրում ենք համոզվել, որ Դուք ունեք Adobe Reader-ի վերջին տարբերակը: Դուք այն կարող եք անվճար ներբեռնել:

Այս էլեկտրոնային նամակին կից կարող եք նաև գտնել տպելու համար նախատեսված հայտադիմումը: Հայտադիմումի վերաբերյալ հարցերը կարող եք ուղղել ugrad-am@irex.org էլեկտրոնային փոստի հասցեին:

«Գլոբալ ՅՈՒԳՐԵԴ» ծրագրի վերաբերյալ մանրամասն տեղեկատվության նպատակով Այռեքսի երևանյան գրասենյակը կազմակերպում է մի շարք դասախոսություն-սեմինարներ: Դրանք ներառում են.

«Գլոբալ ՅՈՒԳՐԵԴ ծրագրի մասին» սեմինարներ, որոնց ընթացքում մանրամասն տեղեկություններ կտրամադրվեն հնարավոր դիմորդներին ծրագրի վերաբերյալ:

Հինգշաբթի, փետրվարի 13, 2014, ժամը 15:00-ին

Երեքշաբթի, փետրվարի 18, 2014, ժամը 12:00-ին

Շաբաթ, փետրվարի 22, 2014, ժամը 12:00-ին

 

«Հայտադիմումի խմբային քննարկումներ» թեմայով սեմինարներ, որոնց ընթացքում կներկայացվի հայտադիմումի ճշգրիտ լրացման կարգը:

Հինգշաբթի, փետրվարի 13, 2014, ժամը 16:00-ին

Երեքշաբթի, փետրվարի 18, 2014, ժամը 13:00-ին

Շաբաթ, փետրվարի 22, 2014, ժամը  13:00-ին

Երեքշաբթի, փետրվարի 25, 2014 ժամը 15:00-ին

Վերոնշյալ սեմինարներին գրանցվելու համար կարող եք զանգահարել 52 66 21 կամ 52 66 23 հեռախոսահամարներով կամ նամակ գրել ugrad-am@irex.org էլ. հասցեին: Բոլոր սեմինարները կանցկացվեն Այռեքսի հայաստանյան գրասենյակի (Երևան, Պարոնյան 8) հանդիպումների սրահում: Տեղերի սահմանափակության պատճառով սեմինարներին կարող են մասնակցել միայն նախապես գրանցված անձինք:

Հարգանքներով`

Այռեքսի Երևանյան գրասենյակ

Պարոնյան 8, Երևան 0015

Հեռ. (374 10) 52 66 21, 52 66 23

Ֆաքս. (374-10) 52 66 21

Էլ. փոստ. ugrad-am@irex.org

Աղբյուրը` http://armscoop.com