Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Տարբերանշանի մրցույթ

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը 2015 թվականին Երևանում կայանալիք Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովի և Բոլոնիայի քաղաքականության 4-րդ ֆորումի կազմակերպական աշխատանքների շրջանակում հայտարարում է միջոցառման տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
Մրցույթին կարող են մասնակցել ինչպես կազմակերպությունները, այնպես էլ անհատ անձինք:

Տարբերանշանը պետք է արտացոլի եվրոպական բարձրագույն կրթական տարածքը և Հայաստանը՝ որպես գագաթաժողովը հյուրընկալող երկիր: 

Մրցույթի հաղթողների համար սահմանվել է մրցանակային ֆոնդ՝ 
Առաջին տեղ՝ 300 հազար դրամ,
Երկրորդ տեղ՝ 200 հազար դրամ,
Երրորդ տեղ՝ 100 հազար դրամ:
Մրցութային աշխատանքները /տպագիր և էլեկտրոնային/ ներկայացվում են համառոտ բացատրագրով և գրաֆիկական մասով: Անհրաժեշտ է աշխատանքներին կից ներկայացնել նաև մասնակցի վերաբերյալ տեղեկություն/կազմակերպության պարագայում իրավաբանական անձի տվյալները, իսկ ֆիզիկական անձը՝ անուն, ազգանուն, տարիք, հասցե, կոնտակտային տվյալներ/:
Մրցութային հանձնաժողովում ընդգրկված կլինեն կրթության, գիտության և մշակույթի բնագավառների անվանի ներկայացուցիչներ:
Տարբերանշանի օգտագործման և տնօրինման իրավասությունը կպատկանի ՀՀ ԿԳՆ-ին:
Հայտերն ընդունվում են մինչև 2014 թվականի  մարտի 10-ը ներառյալ:
Արդյունքները կամփոփվեն մինչև 2014 թվականի  մարտի 28-ը:
Աշխատանքները ներկայացնել հետևյալ հասցեով՝ Երևան,Գլխավոր պողոտա, Կառավարական տուն 3, ՀՀ ԿԳՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչություն, սենյակ 639: 
Հեռ. 52-73-43, էլփոստ՝ info@edu.am
Աղբյուրը` edu.am