Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Հոդվածների կանչ. պատմության ինստիտուտի երիտասարդ գիտաշխատողների 38-րդ գիտական նստաշրջան

history-institute

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի երիտասարդ գիտաշխատողների խորհուրդը 2017 թ. հուլիսի 7-9-ը կազմակերպում է հերթական` XXXVIII գիտական նստաշրջանը: Գիտաժողովին կարող են մասնակցել մինչև 35 տարեկան պատմաբանները: 

Ինչպես մասնակցել

Մասնակցել ցանկացողները պետք է մինչև հունիսի 25-ը զեկուցման հիմնադրույթն ուղարկեն hamosukiasyan@gmail.com էլ. փոստին, կամ էլ ներկայացնեն Ինստիտուտի գիտքարտուղար Հակոբ Մուրադյանին կամ Երիտասարդ գիտաշխատողների խորհրդի նախագահ Համո Սուքիասյանին:

Հիմնադրույթների չափանիշները

Հիմնադրույթը պետք է պարունակի 200-250 բառ: Տառատեսակը հայերենի դեպքում՝ Sylfaen, այլ լեզուների պարագայում՝ Times New Roman: Տառաչափը՝ 12, միջտողային հեռավորությունը՝ 1.5, լուսանցքները՝ վերևից՝ 2, ներքևից՝ 2.5, ձախից՝ 3, աջից՝ 1 սմ: Հղումները կատարել տողատակում՝ աճման կարգով: Տեխնիկական չափանիշներին չբավարարող աշխատանքները չեն ընդունվի:

Զեկուցման համար տրամադրվելու է մինչև 15 րոպե: Գիտական աստիճան չունեցողները պարտադիր պետք է ներկայացնեն երաշխավորական գրություն գիտական ղեկավարից կամ գիտական (գիտակրթական) հաստատության համապատասխան մասնագիտական ստորաբաժանման կողմից: Տեխնիկական չափանիշներին չբավարարող աշխատանքները չեն ընդունվի:

Լավագույն զեկուցումները կտպագրվեն ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի «Հայոց պատմության հարցեր» հանդեսի 19-րդ համարում:

ՀՀ ԳԱԱ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳԻՏԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

Աղբյուրը՝ http://armscoop.com