2016թ. դեկտեմբերի 8-ին ԵՊՀ ԻՄ-ի բնական գիտություների ֆակուլտետում զեկուցում կարդաց «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության երկրորդ կուրսի ուսանող Գիգուշ Մկրտչյանը:
Զեկուցման ղեկավարն էր ֆակուլտետի դեկանի ԺՊ, Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի դոցենտ, ֆ.մ.գ.թ. Մ.Զաքարյանը:
Ներկա էին ֆակուլտետի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ:
Գիգուշ Մկրտչյանը ներկայացրեց մաթեմատիկական անալիզում իրական թվերի հաջորդականությունների սահմանների հաշվման համար որոշ դեպքերում կիրառվող Շտոլցի թեորեմը (ավստրիացի մաթեմատիկոս Օտտո Շտոլցի անունով):
Զեկուցողն անդրադարձավ Շտոլցի թեորեմի հետևանքներից մեկին՝ Չեզարոյի գումարային մեթոդի օրինաչափությանը, որի համաձայն՝ եթե հաջորդականությունը ձգտում է a թվին, ապա նրա անդամների միջին թվաբանականը ևս ձգտում է այդ թվին:
Վերջում տեղի ունեցավ քննարկում: