ԵՊՀ ԻՄ-ի տնտեսագիտության ֆակուլտետի տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնը 2019թ. հոկտեմբերի 10-18-ը հայտարարում է մեկօրյա տուրի համար փաթեթ կազմելու ուսանողական մրցույթ Հայաստանի Հանրապետության ցանկացած ուղղությամբ:
Պայմաններն են՝
- մեկնարկը Իջևան քաղաքից,
- առանց գիշերակաց,
- մրցույթին կարող են մասնակցել ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողները (ինչպես անհատապես, այնպես էլ խմբերով),
- փաթեթը ներկայացնել Տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոն,
- էլեկտրոնային տարբերակով փաթեթը և համապատասխան շնորհանդեսը ուղարկել safaryan.95@mail.ru հասցեին,
- ներկայացման ժամկետը՝ հոկտեմբերի 10-18,
- մրցույթի արդյունքները կամփոփվեն հոկտեմբերի 22-ին,
- հաղթող տուր փաթեթի երթուղով կիրականացվի տուր:
Հարցերի դեպքում կարող եք դիմել Տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոն կամ զանգահարել 093 73 79 24 հեռախոսահամարով: