ԵՊՀ ԻՄ-ի սիրելի՛ ուսանողներ, տեղեկացնում ենք, որ մասնաճյուղում «Տարվա ուսանող» ամենամյա մրցույթի հայտերի ընդունման գործընթացը երկարաձգվել է։
Մասնակցության հայտերը կարող եք մինչև ապրիլի 1-ը ուղարկել առցանց՝ հետևյալ հղումով կամ թղթային տարբերակով ներկայացնել Անձնակազմի կառավարման և իրավական ապահովման բաժին։
Մրցույթին կարող են մասնակցել ԵՊՀ ԻՄ-ի բակալավրի առնվազն 4 և մագիստրատուրայի առնվազն 2 կիսամյակ սովորած այն ուսանողները, ովքեր ունեն հետևյալ ձեռքբերումները․
- բարձր առաջադիմություն (ՄՈԳ-ը 16 և բարձր),
- ներգրավվածություն գիտական աշխատանքներում,
- մասնակցություն ներհամալսարանական և արտալսարանային կյանքին,
- արտահամալսարանական ակտիվություն (մշակույթի, սպորտի, արվեստի և այլ ոլորտներում հաջողություններ)։
Մրցույթի մասնակցության հայտին կից ներկայացվող փաստաթղթերն են․
- պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների կողմից տրված բնութագրեր (մասնագիտական ամբիոնից երկու բնութագիր),
- ֆակուլտետի ուսանողական խորհրդի և ուսանողական գիտական ընկերության կողմից տրված բնութագրերը,
- տպագրված գիտական աշխատանքների պատճենները կամ դրանք հավաստող այլ փաստաթղթեր (եթե այդպիսիք կան),
- ներհամալսարանական ակտիվությունը հավաստող փաստաթղթեր (եթե այդպիսիք կան),
- արտահամալսարանական ակտիվությունը հավաստող փաստաթղթեր (եթե այդպիսիք կան),
- այլ փաստաթղթեր և նյութեր, որոնք լավագույնս կներկայացնեն մրցույթին մասնակցող ուսանողի ձեռքբերումները։
Մրցույթի անցկացման մանրամասներին կարող եք ծանոթանալ «ԵՊՀ ԻՄ «Տարվա ուսանող» ամենամյա մրցույթի կազմակերպման և անցկացման» կարգում։