ԵՊՀ Իջևանի մասնաճյուղն իր բարեխիղճ և պատասխանատու աշխատակից, Տնտեսական մասի վարիչ Կորյուն Գագիկի Մելիքսեթյանի հանկարծահաս մահվան առթիվ իր խորին ցավակցությունն է հայտնում նրա ընտանիքի անդամներին և հարազատներին:
Կ.Մելիքսեթյանը 2009-2012 թվականներին աշխատել է ԵՊՀ ԻՄ-ի տնտեսական մասում որպես ինժեներ, 2012 թվականից մինչև 2018թ. նոյեմբերի 14-ը՝ որպես տնտեսական մասի վարիչ:
Մասնաճյուղի ղեկավարության և ամբողջ անձնակազմի անունից խորապես ցավում և մեր զորակցությունն ենք հայտնում Կ.Մելիքսեթյանի ընտանիքին…