Հարգելի՛ շրջանավարտներ, Ենոքավանի զարգացման հիմնադրամը փնտրում է ակտիվ, աշխատասեր, պատասխանատու ու բացահայտումներ սիրող աշխատակցի:
Աշխատակիցն ունենալու է պատասխանատվության 2 հիմնական ուղղություն.
1. Տուրիզմի զարգացում` որպես զբոսաշրջային ինֆորմացիոն կենտրոնի աշխատակից.
- Ինֆորմացիայի տրամադրում կենտրոնի այցելուներին անձնապես, ինչպես նաև հեռախոսով և էլ.նամակներով,
- Ինֆորմացիայի հավաքագրում Ենոքավանի և հարակից շրջանների վերաբերյալ,
- Շարունակական կապ շրջանի գործող տուրիստական կենտրոնների հետ,
- Այցելուների մասին տեղեկության հավաքագրում:
2. Համայնքային զարգացման ծրագրեր մշակման ուղղությամբ օգնություն.
- Գրանտային ծրագրերի մշակում,
- Աջակցություն գործող ծրագրերի իրականացմանը,
- Տեղեկատվության հավաքագրում:
Պարտադիր պահանջներ են ՝
- Բարձրագույն կրթություն,
- Անգլերենով և ռուսերենով ազատ հաղորդակցվելու ունակություն` բանավոր և գրավոր,
- Համակարգչային ծրագրերի`մասնավորապես Microsoft office (Word, Excel, Power Point) լավ իմացություն,
- Լավ կազմակերպչական հմտություններ,
- Վերլուծական մտածելակերպ,
- Բանակցելու և ազատ հաղորդակցվելու ունակություն:
Ցանկալի է՝
- Կառավարման, զբոսաշրջության բնագավառում կրթություն կամ աշխատանքային փորձ,
- Գրանտային ծրագրերի հետ աշխատելու փորձ,
- Պահանջվող անձնական որակներ,
- Մարդկանց հետ շփվելու ունակություն,
- Աշխատասիրություն և կարգապահություն,
- Նախաձեռնող անձնավորություն,
- Արագ սովորելու ունակություն,
- Բարդ իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն,
- Թիմում և առանձին աշխատելու ունակություն:
Պայմանները
Մինչև աշխատանքի անցնելը անց է կացվելու դասընթաց-վերապատրաստում:
Աշխատանքային ժամեր՝ 10:00-19:00` մեկ ժամ ընդմիջումով:
Աշխատանքի վայրը` Ենոքավան:
Ինչպես դիմել
Մինչև փետրվարի 28-ը ուղարկել CV-ն shrjanavartysuib@gmail.com հասցեին` վերնագրում նշելով պաշտոնը: