Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Անգլերենի առցանց ուսուցման անվճար դասընթացի մասնակցության հրավեր

 Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը և «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը հրավիրում են մարզերում բնակվող 17-35 տարեկան երիտասարդների՝ մասնակցելու անգլերենի առցանց ուսուցման անվճար դասընթացի:

ԱՄՆ դեսպանատան ֆինանսական աջակցության շնորհիվ դասընթացին մասնակցությունն անվճար է, այնուամենայնիվ մասնակիցները պիտի ունենան անհրաժեշտ տեխնիկա և ինտերնետ կապ, ինչպես նաև պարտավորվում են մասնակցել դեմ առ դեմ լսարանային դասերին, որոնք տեղի կունենան իրենց բնակության վայրից ոչ հեռու (վայրը կհստակեցվի կազմակերպիչների կողմից)։ 

Դասընթացի վերջում մասնակիցներին կտրվեն վկայականներ:

Հետաքրքրված անձինք կարող են լրացնել առցանց հայտը հետևյալ հղումով: