Հարգելի՛ ուսանողներ, 2017թ. ապրիլի 18-19-ը Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում տեղի կունենա միջազգային ուսանողական գիտաժողով:
Գիտաժողովում կքննարկվեն ինստիտուցիոնալ բազմալեզվության համատեքստում օտար լեզուների ուսուցման, տիպաբանական և գործաբանական վերլուծության առանձնահատկությունների հիմնախնդիրները։
Այս խնդիրը մասամբ համընկնում է նաև որոշ երկրներում լեզվական իրավիճակի հետ այն տեսանկյունից, որ անհրաժեշտ է բացահայտել առնչվող լեզուների հատման կետերը։
Գիտաժողովի սեկցիաներն են՝
- «Բազմալեզվությունը՝ որպես Եվրախորհրդի լեզվակրթության քաղաքականության հիմնարար սկզբունք»,
- «Բազմալեզվության պայմաններում լեզուների ուսուցման և ուսումնառության մեթոդաբանական հիմունքները»,
- «Լեզուների տիպաբանական առանձնահատկությունները և ուսուցման դժվարությունները (transfer/interference)»,
- «Գործաբանական կոմպետենցիայի ձևավորումը օտար լեզուներ դասավանդելիս»,
- «Միջմշակութային հաղորդակցում»:
Գիտաժողովը տեղի կունենա Հայկական պետական մանկավարժական համալսարանում:
Հասցե– 0070, Ալեք Մանուկյան 13, Երևան:
Հեռախոս– 010556030
Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են հայերենը, ռուսերենը, անգլերենը, գերմաներենը:
Գիտաժողովի գիտական նյութերը կհրատարակվեն գիտաժողովի ավարտից հետո:
Անհրաժեշտության դեպքում մասնակիցները կարող են հյուրընկալվել ԵՊՀ հյուրերի տանը:
Գրանցումը և թեզերի ներկայացումը մինչև ս.թ. մարտ 25-ը:
Ամբողջական փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է ս.թ. մայիսի 15-ն է:
Գրանցումը ներառում է.
- հեղինակի անուն/ազգանունը,
- երկիրը/քաղաքը,
- հաստատությունը/ֆակուլտետը/կուրսը,
- հոդվածի թեման,
- էլ.հասցեն,
- փոստային հասցեն,
- հեռախոսի համարը,
- զեկուցման լեզուն:
Կլինեն տարբեր զբոսաշրջային այցեր:
Թեզերին ներկայացվող պահանջները.
Լուսանցքները. ձախից՝ 3 սմ, աջից, վերևից և ներքևից՝ 2-ական սմ,
Տառատեսակը՝ յունիկոդ տառատեսակ, տառաչափը՝ 14,
1-ին տող՝ վերնագիրը գլխատառերով (հավասարությունը տողի կենտրոնում),
2-րդ տող՝ հեղինակի անունը (հավասարությունը տողի կենտրոնում),
3-րդ տող՝ երկիրը, քաղաքը, կազմակերպության լրիվ անունը (բուհ, ֆակուլտետ, կուրս),
5-րդ տողից՝ հոդվածի տեքստը,
հղումները տեքստում դնել քառակուսի փակագծերի մեջ՝ նշելով գրականության ցանկում հերթական համարը,
գրականության ցանկը հոդվածի վերջում՝ այբբենական կարգով։
Գիտաժողովի կազմակերպիչներն են`
Մ.Գ. ԱՍՏՎԱԾԱՏՐՅԱՆ- մ.գ.դ., պրոֆեսոր, օտար լեզուների դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, ՀՊՄՀ
Էլ. հասցեն՝ mastvatsatryan@yahoo.com methodology35@aspu.am
Ե.Ս. ՄԽԻԹԱՐՅԱՆ- բ.գ.թ., պրոֆեսոր, գերմանական լեզուների ամբիոնի վարիչ, ՀՊՄՀ
Էլ. հասցեն՝ helenmkitarayn@yahoo.com
Մանրամասների համար այցելել
https://aspu.am
Հայտադիմումը լրացնելու համար այցելել
https://docs.google.com/a/aspu.am
(english, russian, german)
https://docs.google.com/a/aspu.am
(armenian)