2015թ. սեպտեմբերի 24-ին կայացավ ԵՊՀ գիտխորհրդի՝ այս ուստարվա առաջին նիստը՝ օրակարգային 8 հարցերով:
Մայր բուհի գիտխորհրդի նիստում քննարկվեց նաև մասնաճյուղի` 2016-2017 ուստարվա ընդունելության մասնագիտությունների ցանկը:
Տարածաշրջանում մասնագետների պահանջարկով պայմանավորված` ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ընդունելության մասնագիտությունների ցանկում կատարվել են որոշ փոփոխություններ, որոնց անդրադարձել է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրեն Սամվել Առաքելյանը:
Մասնավորապես նշվել է, որ ցանկից հանվել են «Հոգեբանություն» և «Կիրառական արվեստ» մասնագիտությունները:
Փոխարենը առաջարկվել են նոր մասնագիտություններ` «Նախազորակոչային զինպատրաստություն» մասնագիտությունը, որը պետք է կադրեր պատրաստի դպրոցների (զինղեկներ) և զինկոմիսարիատների համար, «Տարրական կրթություն և մեթոդիկա», «Սոցիալական աշխատանք», «Համակարգչային գրաֆիկա»:
«Սերվիս» մասնագիտությունը փոխարինվել է «Զբոսաշրջության կառավարում»-ով: