Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Գիտական խորհրդի նիստում

2012 թ. մայիսի 12-ին տնօրեն Ս. Ա. Առաքելյանի գլխավորությամբ տեղի ունեցավ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի գիտական խորհրդի հերթական նիստը, որտեղ քննարկվեցին մասնաճյուղի գործունեության կանոնակարգմանն ու հետագա բարելավմանն ուղղված մի շարք հարցեր:

Նախ հաստատվեցին մասնաճյուղի 2012-2016 թվականների առկա և 2012-2017 թվականների հեռակա ուսուցման պլանները:

Ուսումնամեթոդական վարչությունը խորհրդի քննարկմանն էր ներկայացրել ուսումնական աշխատանքների հաշվարկի նորմերը, որոնք հաստատվեցին` հիմք ընդունելով ԵՊՀ գիտխորհրդի 12.05.2012թ. /թիվ 2/ որոշումը:

Քննարկվեցին և հաստատվեցին Գիտխորհրդի իրավական ակտերի նախագծերի մշակման և փորձաքննության իրականացման, ինչպես նաև մրցութային մշտական հանձնաժողովների աշխատակարգերը:

Հաստատվեց «Կիրառական արվեստ» մասնագիտության առկա ուսուցմամբ մագիստրատուրայի ընդունելության փոփոխված կանոնակարգը, որի համաձայն՝ նախատեսվում է մագիստրատուրայի ընդունելության կազմակերպում ոչ թե երկու, այլ երեք փուլերով:

Կրթության որակի բարելավման տեսանկյունից առանձնապես կարևոր է «Կրթական ծրագրերի ընթացիկ մշտադիտարկման (մոնիթորինգի) և պարբերական վերանայման կարգի» հաստատումը:

Քննարկվեցին նաև մի քանի ընթացիկ հարցեր: