2014թ. փետրվարի 19-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրեն Ս. Առաքելյանը հանդիպեց պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչների հետ:
Հանդիպմանը ներկա էին նաև մասնաճյուղի ուսումնամեթոդական վարչության պետ Ա.Դավթյանը, ֆակուլտետների դեկանները, վարչական անձնակազմի ներկայացուցիչներ:
Քննարկվեցին ԵՊՀ ԻՄ-ում հանրակրթական (ոչ մասնագիտական) առարկաների դասավանդմանը վերաբերող մի շարք հարցեր:
«Ոչ մասնագիտական յուրաքանչյուր առարկա պիտի նպաստի տվյալ մասնագիտության շրջանակներում ուսանողի հմտությունների զարգացմանը»,- ընդգծեց Ս.Առաքելյանը:
Դասախոսներին առաջարկվեց վերանայել իրենց կողմից դասավանդվող առարկաների առարկայական ծրագրերը: