2016թ. հունվարի 8-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ տնօրենության՝ այս տարվա անդրանիկ նիստը՝ մասնաճյուղի տնօրեն Ս.Առաքելյանի նախագահությամբ:
Տնօրենության նիստում քննարկվեցին 2015-2016 ուստարվա I կիսամյակի քննաշրջանին, 2015-2016 ուստարվա II կիսամյակի նախապատրաստական աշխատանքներին վերաբերող մի շարք հարցեր:
ԵՊՀ ԻՄ-ի ուսումնամեթոդական վարչության պետ Ա.Դավթյանը փաստեց, որ քննաշրջանն անցկացվում է սահմանված կարգով, ըստ համապատասխան ժամանակացույցների: Քննական գործընթացի թափանցիկությունն ու հրապարակայնությունն ապահովելու համար քննությունների արդյունքները փակցվում են ֆակուլտետների ցուցատախտակներին և տեղադրվում են մասնաճյուղի պաշտոնական կայքէջում: Բացի այդ՝ արդյունքները քննարկվում են ֆակուլտետների խորհուրդների և ամբիոնների նիստերում:
Նշվեց, որ ստուգարքային շրջանի առաջադիմությունը կազմել է 70%:
Մասնաճյուղի առկա ուսուցման համակարգում քննաշրջանը կտևի ս.թ. հունվարի 8-25-ը: Հեռակա ուսուցման համակարգում II ընթացիկ ստուգումներն ու քննությունները կսկսվեն ս.թ. հունվարի 11-ից:
Մյուս հարցի կապակցությամբ նշվեց, որ իրականացվել են անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներ, և մասնաճյուղը լիովին պատրաստ է 2015-2016 ուստարվա II կիսամյակին: