2015թ. նոյեմբերի 4-ին` Սոցիալական աշխատողի միջազգային օրվա առթիվ, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ միջոցառում, որը նախաձեռնել և կազմակերպել էր մասնաճյուղի ուսանողական գիտական ընկերությունը:
Միջոցառման ընթացքում ներկայացվեցին Սոցիալական աշխատողի օրվան նվիրված զեկուցումներ:
«Սոցաշխատողի գործառույթները» թեմայով զեկուցում կարդաց Հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության առաջին կուրսի ուսանողուհի Արինա Պարոնյանը:
«Սոցիալական աշխատանքը մարդկության խիղճն է» թեմայով զեկուցում ներկայացրեց նույն կուրսի ուսանողուհի Սուսաննա Սարուխանյանը:
Զեկուցումներից հետո Սոցիալական աշխատողի գործունեության դերի, նպատակի, խնդիրների շուրջ ծավալվեց հետաքրքիր քննարկում: