2013թ. մարտի 12-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ ինտելեկտուալ թիմային խաղի եզրափակիչը: Ներկա էին մասնաճյուղի տնօրենը, ֆակուլտետների դեկաններ, դասախոսներ, ուսանողներ:
Խաղին մասնակցում էին «Պատմություն» 4-րդ, «Տնտեսագիտության տեսություն» 4-րդ, «Կիրառական մաթեմատիկա և ֆիզիկա» 4-րդ և «Կիրառական արվեստ» 3-րդ կուրսերի թիմերը:
Խաղն անցկացվեց 2 փուլով: Երկրորդ փուլ անցան «Տնտեսագիտության տեսություն» 4-րդ և «Կիրառական մաթեմատիկա և ֆիզիկա» 4-րդ կուրսերի թիմերը: Հաղթող ճանաչվեց Տնտեսագիտության ֆակուլտետի թիմը:
Մասնակից թիմերին տրվեցին շնորհակալագրեր, իսկ հաղթող թիմին՝ պատվոգիր և փոխանցիկ գավաթ, որը կմնա իրենց ֆակուլտետում մինչև հաջորդ խաղը:
Գավաթը ԵՊՀ ԻՄ ուսանողական գիտական ընկերության նախագահ Սլավիկ Ալավերդյանի նվերն էր մասնաճյուղին և կկոչվի նրա անունով:
Այնուհետև «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի ԵՊՀ ԻՄ ծրագրային թիմի ղեկավար Արման Եգանյանը և վերջերս կազմակերպված ցուցահանդեսի նախաձեռնող թիմի անդամ Աննա Ադամյանը ցուցահանդես-մրցույթի առաջին 4 տեղերը զբաղեցրած ուսանողներին հանձնեցին 15.000-ական ՀՀ դրամ, որը տրամադրել էր Իջևանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը: