ԵՊՀ ԻՄ շրջանավարտների և արտաքին շահակիցների հետ տարվող աշխատանքները համակարգողի խնդիրներն են.
- մասնաճյուղի ուսանողների և շրջանավարտների կողմից աշխատանք գտնելու հիմնախնդիրների ուղղությամբ մասնաճյուղում տարվող աշխատանքների համակարգումը, կազմակերպումն ու ամփոփումը,
2.մասնաճյուղի ուսանողների ուսումնառության հետ զուգահեռ աշխատանքային որոշակի փորձի ձևավորման ուղղությամբ աշխատանքների կազմակերպումը,
- մասնաճյուղի ուսանողների, շրջանավարտների և հնարավոր գործատուների միջև արդյունավետ կապի ապահովումը, որը կնպաստի ուսումնական ծրագրերի արդիականացմանը և կրթության որակի բարձրացմանը,
- տեղական և հանրապետական աշխատաշուկաների զարգացման միտումների մասին տեղեկատվության ամփոփումը, ուսումնասիրությունների ու վերլուծությունների իրականացումը,
- ԵՊՀ ԻՄ ուսանողների և շրջանավարտների համար աշխատանք գտնելու և այլ հիմնահարցերի վերաբերյալ տարբեր տեսակի խորհրդատվությունների, դասընթացների, սեմինարների և այլ միջոցառումների կազմակերպումը, համապատասխան տեղեկատվության տարածումը,
- շրջանավարտների և մասնաճյուղի միջև մշտական կապի հաստատումն ու համագործակցության ապահովումը, ինչպես նաև շրջանավարտների ներգրավումը մասնաճյուղի առջև ծառացած խնդիրների լուծման գործում,
- մասնաճյուղի և տարածաշրջանի ուսումնական հաստատությունների միջև ակտիվ կապի ձևավորումն ու զարգացումը:
Համակարգողի հիմնական գործառույթներն են.
- վերլուծել ԵՊՀ ԻՄ-ի շրջանավարտների կարիերային առնչվող հիմնախնդիրները և կազմել ու տնօրինությանը ներկայացնել դրանց լուծմանն ուղղված ծրագրեր, ինչպես նաև ապահովել այդ ծրագրերի իրականացումը,
- համակարգել, կազմակերպել և ամփոփել ԵՊՀ ԻՄ-ում տարվող աշխատանքները արտաքին շահակիցների հետ, կազմել շահակիցների հետ համագործակցության ծրագրեր և ապահովել դրանց իրականացումը,
- ուսանողների և շրջանավարտների համար կազմակերպել աշխատաշուկայի պահանջների և աշխատանքի որոնման արդի տեխնոլոգիաների ու հմտությունների, մասնագիտական կողմնորոշման և այլ խնդիրների վերաբերյալ խորհրդատվական ու այլ միջոցառումներ,
- աջակցել շրջանավարտների որակի վերաբերյալ բոլոր շահառուների կարծիքների և պահանջների հավաքագրմանը, վերլուծությանը և համակարգմանը, ուսումնական գործող ծրագրերի փոփոխությունների վերաբերյալ առաջարկությունների մշակմանը,
- ապահովել մասնաճյուղի համագործակցությունը մասնագիտական լրացուցիչ պատրաստման ու վերապատրաստման դասընթացներ և այլ ծրագրեր իրականացնող կազմակերպությունների հետ,
- վարել ԵՊՀ ԻՄ շրջանավարտների տվյալների էլեկտրոնային շտեմարանը և կայք-էջի համապատասխան բաժինը, շրջանավարտներին տրամադրել տեղեկատվություն աշխատանքի առաջարկների տարբեր հայտարարությունների և մրցույթների մասին,
- ապահովել մշտական կապը մասնաճյուղի ուսանողների, շրջանավարտների և պոտենցիալ գործատուների միջև, շրջանավարտների ներգրավումը մասնաճյուղի դեմ ծառացած խնդիրների լուծմանը,
- իրականացնել ուսումնասիրություններ և վերլուծություններ տեղական և միջազգային աշխատաշուկայի զարգացման միտումների վերաբերյալ՝ պարբերաբար ներկայացնելով ամփոփ տեղեկատվություն,
- իրականացնել տարբեր ուսումնասիրություններ ԵՊՀ ԻՄ-ի ուսանողների և շրջանավարտների շրջանում նրանց կարիերայի զարգացման ակնկալիքների, աշխատաշուկայում մրցունակության ընթացիկ վիճակի և այլ հիմնահարցերի վերաբերյալ,
- կազմակերպել տարբեր տեսակի խորhրդատվություններ, դասընթացներ, սեմինարներ և գործօգուտ այլ միջոցառումներ ԵՊՀ ԻՄ-ի ուսանողների և շրջանավարտների համար աշխատանք գտնելու և այլ հիմնահարցերի վերաբերյալ, տարածել համապատասխան տեղեկատվություն,
- ապահովել ԵՊՀ ԻՄ-ի համագործակցությունը և փորձի փոխանակումը Հայաստանի այլ բուհերի նմանօրինակ ստորաբաժանումների հետ,
- վարել իր գործունեության վերաբերյալ ընթացիկ գրագրությունը և գործավարությունը:
Հասցեն` ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան, ՈՒսանողական փող. 3
Հեռ.` (0263) 4-00-51(*1-07)
Էլ. հասցեն` alumniysuib@gmail.com