Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏՈՒՄ

2012 թ. սեպտեմբերի 17-ին տնօրեն Ս. Ա. Առաքելյանի գլխավորությամբ տեղի ունեցավ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի գիտական խորհրդի հերթական նիստը, որին Երևանի պետական համալսարանից մասնակցում էին ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ա. Գրիգորյանը և ուսումնամեթոդական վարչության պետ Հ. Ժամհարյանը: Նիստում քննարկվեցին հետևյալ հարցերը:

Նախ հաստատվեց ԵՊՀ ԻՄ գիտական խորհրդի 2012-2013 ուստարվա առաջին կիսամյակի ժամանակացույցը:

Ապա քննարկվեց մասնաճյուղում կառուցվածքային փոփոխություններ կատարելու հարցը, առկա և հեռակա ուսուցման բակալավրի կրթական ծրագրով մասնագիտությունների ցանկը:

Տեղեկացվեց 2011-2012 ուստարվա արդյունքներով ուսանողների փոխատեղման (ռոտացիայի), առկա ուսուցման բակալավրիատի և «Կիրառական արվեստ» մասնագիտության մագիստրատուրայի 2012-2013 ուստարվա ընդունելության մասին:

Հաստատվեցին 2012-2013 ուստարվա առաջին կիսամյակի անվանական կրթաթոշակները:

Կատարվեց համամասնաճյուղային արտակարգ իրավիճակների, մարմնակրթության և սպորտի ամբիոնի վարիչի ընտրություն:

Քննարկվեցին ընթացիկ այլ հարցեր: