Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Հոդվածների կանչ. պատմության ինստիտուտի երիտասարդ գիտաշխատողների 37-րդ գիտական նստաշրջան

Հոդվածների կանչ. պատմության ինստիտուտի երիտասարդ գիտաշխատողների 37-րդ գիտական նստաշրջան

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի երիտասարդ գիտաշխատողների խորհուրդը 2016 թ. հուլիսի 1-3-ը կազմակերպում է հերթական` XXXVII գիտական նստաշրջանը: Գիտաժողովին կարող են մասնակցել մինչև 35 տարեկան պատմաբանները: 

Մասնակցել ցանկացողները պետք է մինչև հունիսի 10-ը զեկուցման հիմնադրույթն ուղարկենhamosukiasyan@gmail.com էլ. փոստին, կամ էլ ներկայացնեն Ինստիտուտի գիտքարտուղար Հակոբ Մուրադյանին կամ Երիտասարդ գիտաշխատողների խորհրդի նախագահ Համո Սուքիասյանին:

Հիմնադրույթների չափորոշիչները

Հիմնադրույթը պետք է պարունակի 200-250 բառ: Տառատեսակը հայերենի դեպքում` Sylfaen, այլ լեզուների պարագայում` Times New Roman: Զեկուցման համար տրամադրվելու է մինչև 15 րոպե: Գիտական աստիճան չունեցողները պարտադիր պետք է ներկայացնեն երաշխավորական գրություն գիտական ղեկավարից կամ գիտական (գիտակրթական) հաստատության համապատասխան մասնագիտական ստորաբաժանման կողմից: Տեխնիկական չափանիշներին չբավարարող աշխատանքները չեն ընդունվի:

Լավագույն զեկուցումները կտպագրվեն ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի «Հայոց պատմության հարցեր» հանդեսի 17-րդ համարում:

Աղբյուրը՝ http://armscoop.com