2014թ. ապրիլի 28-ին միջբուհական համագործակցության շրջանակներում ԵՊՀ ԻՄ-ի «Մանկավարժություն և հոգեբանություն» մասնագիտության ուսանողները հրավիրվել էին Մ.Նալբանդյանի անվան Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտ:
Ներկաներին ողջունեց ԳՊՄԻ-ի ռեկտոր Վարդևան Գրիգորյանը` կարևորելով միջբուհական համագործակցությունը: Ելույթ ունեցավ ԵՊՀ ԻՄ-ի մանկավարժության և հոգեբանության ամբիոնի վարիչ, մ.գ.թ., դոցենտ Վ. Բրուտյանը` ընդգծելով մանկավարժի մասնագիտության կարևորությունը և նրա առաքելությունը գլոբալացման պայմաններում:
ԳՊՄԻ-ի մանկավարժության և սոցիալական աշխատանքի ամբիոնի կողմից տրվեց պրակտիկայի ցուցադրական ներկայացում:
Կազմակերպվեց «Սոցիալական գովազդ» խորագրով վիկտորինա, որին մասնակցեցին ԵՊՀ ԻՄ-ի, ԳՊՄԻ-ի և ՎՊՄԻ-ի ուսանողները:
Վիկտորինայի ընթացքում ուսանողները մեծ տեղ էին հատկացրել ընտանիքի թեմային` շեշտելով նրա դերը առողջ հասարակություն ունենալու գործում:
Այնուհետև ԳՊՄԻ-ի մանկավարժական ֆակուլտետի դասախոսները հյուրերին ուղեկցեցին Գյումրիում տեղակայված «Նադին Բասմաջյան» ցերեկային խնամքի կենտրոն, «Երեխաների տուն», Հովհ. Շիրազի և Մ. Մկրտչյանի տուն-թանգարաններ, Գյումրի Սուրբ Աստվածածին եկեղեցի: