Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

ԵՊՀ ԻՄ-ի ԿՈԱԳ բաժինը ներկայացրեց 2013-2014 ուստարվա իր աշխատանքային պլանը

2013թ. սեպտեմբերի 18-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ տնօրենության նիստ, որի ընթացքում ԿՈԱԳ բաժինը ներկայացրեց 2013-2014 ուստարվա իր աշխատանքային պլանը:

Պլանով նախատեսված էին մասնաճյուղի տարբեր ստորաբաժանումներում որակի ապահովմանն ուղղված մի շարք աշխատանքներ` ամբիոններում որակի կառավարման համակարգի բարելավման համար անհրաժեշտ մեթոդական ուղեցույցի մշակում, մասնաճյուղում ընթացող տարբեր գործընթացները կանոնակարգող քաղաքականությունների, օրինակելի ձևաչափերի մշակում և ներդնում, նոր տեղեկատվական համակարգերի (տվյալների բազա) մշակում ու տեղադրում և այլն:

ԿՈԱԳ  բաժնի կողմից ներկայացվեց դեկանատների աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու նպատակով մշակված հատուկ տվյալների բազան, որը 1 տարի փորձաշրջան էր անցել Բնական գիտությունների ֆակուլտետում, և հանձնարարվեց այն ներդնել բոլոր ֆակուլտետներում:

Տնօրենության քննարկմանը ներկայացվեց նաև մասնաճյուղի աշխատակիցների աշխատաժամանակի վերահսկման տեղեկատվական համակարգի նախագիծը, որն արժանացավ նիստի մասնակիցների հավանությանը, և որոշվեց սկսել այդ նախագծի իրականացումը: