Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Դասախոսություն | Ինչպես է ստեղծվում ու պատկերազարդվում ձեռագիր գիրքը

Դասախոսություն | Ինչպես է ստեղծվում ու պատկերազարդվում ձեռագիր գիրքը

Ե՞րբսեպտեմբերի 10-ին, սկիզբը՝ 17:00
Որտե՞ղ. Կոմիտասի թանգարան-ինստիտուտ (Արշակունյաց 28)
Մուտքն ազատ է

Տեղեկատվական աջակից՝ ArmScoop գիտակրթական ցանց

Հայկական մշակութային ժառանգության մեջ առանձնահատուկ տեղ է գրավում ձեռագիր գիրքը։ Մեր օրերն է հասել հայ միջնադարյան շուրջ 30 000 մատյան, որոնցից 12 000-ը պահվում է Մատենադարանում։ Ձեռագրի ստեղծումը բարդ և աշխատատար գործընթաց էր, որի գլխավոր գործիչը իր աշխատանքային գործիքի անվանումից ստացել էր նաև իր անունը և կոչվում էր գրիչ:

Դասախոսությունը նվիրված է այն հարցին, թե ինչպես էր ստեղծվում ու պատկերազարդվում ձեռագիրը, մի գործ, որի գլխավոր վարպետներն էին գրիչը, մանրանկարիչը, կազմարարը:

Երբ գրիչն ու մանրանկարիչը աշխատում էին համատեղ, նախ գրիչն ընդօրինակում էր ձեռագրի բնագիրը՝ ազատ թողնելով էջերի նկարազարդման համար նախատեսված մասերը, ապա իր գործն էր ձեռնարկում նկարիչը: Գրված ու պատկերազարդված թերթերն այնուհետև կարվում էին 6, 8, 10 կամ 12 թերթանի պրակներում, որոնք միացվում էին իրար և կազմվում արհեստավոր կազմարարի ձեռքով: Թեպետ մանրանկարչությունն անբաժան է ձեռագիր գրքից, սակայն ժամանակի ընթացքում մանրանկարչությունն ինքնուրույն զարգացում է ապրել և մեծ ձեռքբերումներ արձանագրել։