Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

«ԿՅԱՆՔԻ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴՊՐՈՑ» ՍԵՄԻՆԱՐՆԵՐԻ ՇԱՐՔ

«Ապրի՛ր երազանքդ» կյանքի հմտությունների Ջինիշյան կենտրոնի կողմից կազմակերպվող «Կյանքի հմտությունների դպրոց»-ը 40 հանդիպումներից բաղկացած սեմինարների շարք է:

Սեմինարները նպատակ ունեն օգնել երիտասարդներին իրականացնելու իրենց երազանքները` փոխանցելով նրանց անձնական արդյունավետությունը բարձրացնող գիտելիքներ և հմտություններ:

Թեմաներ`
* «Արդյունավետ մարդկանց յոթ սովորույթները»,
* «Հուզական բանականություն- Emotional Intelligence» և ինքնաճանաչում,
* Բավարարող Կարիերա,
* Ո՞վ եմ ես:

Սեմինարին կարող են մասնակցել 22-35 տարեկան երիտասարդները, ովքեր սովորում են բարձրագույն ուսումնական հաստատությունում կամ արդեն ավարտել են իրենց ուսումը: Սեմինարներին անընդմեջ մասնակցելու և բոլոր հանձնարարությունների բծախնդիր կատարումից հետո մասնակցին կտրվի վկայական: Սեմինարն անվճար է:

Դասերն սկսվում են մայիսի 5-ից յուրաքանչյուր երկուշաբթի և չորեքշաբթի օրերին` ժամը 18:30-20:30: Հանդիպումները տեղի կունենան «Ապրի՛ր երազանքդ» կյանքի հմտությունների Ջինիշյան կենտրոնում` ք. Երևան, Բաղրամյան 18 հասցեում:

Գրանցման վերջնաժամկետն է ապրիլի 20-ը:

Մանրամասների և գրանցման համար այցելեք www.lyd.am