2013թ. մայիսի 15-ին ԵՊՀ ԻՄ-ի բնական գիտությունների ֆակուլտետի ՈՒԳԸ-ի նախաձեռնությամբ անցկացվեց մաթեմատիկայի օլիմպիադա:
Օլիմպիադային մասնակցեցին մասնաճյուղի «Կիրառական մաթեմատիկա և ֆիզիկա» և «Տնտեսագիտության տեսություն» մասնագիտությունների առաջին կուրսերի շուրջ 10 ուսանողներ:
Խնդիրները վերաբերում էին գլխավորապես առաջին կուրսում նախատեսված «Մաթեմատիկական անալիզ», «Վերլուծական երկրաչափություն և գծային հանրահաշիվ» դասընթացներին, ինչպես նաև կային տրամաբանության վրա հիմնված առաջադրանքներ:
Ուսանողներն առաջին անգամ էին մասնակցում բուհական օլիմպիադայի և ծանոթ չէին խնդիրների բարդությանը և լուծման տրամաբանաությանը. դրանով է պայմանավորված միավորների ոչ այնքան գոհացուցիչ լինելը: Սակայն այս օլիմպիադան հիմք կդառնա հետագայում կազմակերպվելիք օլիմպիադաներին ավելի լավ հանդես գալու համար: