Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Տեղի ունեցավ «Հայոց ցեղասպանությունը և արցախյան գոյապայքարը. քաղված դասեր տասնամյակներ անց» թեմայով հավաք-քննարկում

2014թ. ապրիլի 22-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի մեծ դահլիճում տեղի ունեցավ «Հայոց  ցեղասպանությունը և արցախյան  գոյապայքարը. քաղված  դասեր տասնամյակներ  անց» թեմայով հավաք-քննարկում:

Այն կազմակերպվել էր «Զարգացման ծրագրերի հայկական կենտրոն» հասարակական կազմակերպության և ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի կողմից:

Հավաք-քննարկմանը մասնակցեցին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ, ՀՀ ՊՆ սպաներ:

Զեկուցումների համար նախատեսված թեմաներն էին.

  • Ազգային բանակը որպես ցեղասպանության սպառնալիքի կանխարգելման գործոն.
  •  Սփյուռքը և արցախյան գոյամարտը. ցեղասպանությունից փրկված արևմտահայության ժառանգների պայքարը արցախյան պատերազմում.
  •  Հայ ժողովրդի նորօրյա հաղթանակների հոգեբանական դերն ու նշանակությունը ցեղասպանությունից տասնամյակներ անց.
  •  Թուրքիայի դերակատարությունը հայ -ադրբեջանական կոնֆլիկտի ընթացքում:

Բացման խոսքով հանդես եկավ «Զարգացման ծրագրերի հայկական կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Սարգիս Կարապետյանը:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրեն, պատմ. գիտ. թեկնածու Սամվել Առաքելյանը ներկայացրեց «Ազգային բանակը որպես ցեղասպանության սպառնալիքի կանխարգելման գործոն» թեմայով զեկուցումը:

ՀՀ ՊՆ «Մայր Հայաստան» զինվորական թանգարանի տնօրեն, պատմ. գիտ. թեկնածու Ավագ Հարությունյանը ներկայացրեց  «Սփյուռքը և արցախյան գոյամարտը. ցեղասպանությունից փրկված արևմտահայության ժառանգների պայքարը արցախյան պատերազմում» զեկուցումը:

ԵՊՀ-ից հոգ. գիտ. դոցենտ Վլադիմիր Միքայելյանը կարդաց «Հայ ժողովրդի նորօրյա հաղթանակների հոգեբանական դերն ու նշանակությունը ցեղասպանությունից տասնամյակներ անց» թեմայով զեկուցումը:

Քաղաքական վերլուծաբան Հրանտ Մելիք-Շահնազարյանը ներկայացրեց «Թուրքիայի դերակատարությունը հայ-ադրբեջանական կոնֆլիկտի ընթացքում» զեկուցումը:

Վերջում ծավալված ակտիվ քննարկումն անցկացվեց հարց ու պատասխանի ձևով:

Հարցեր ուղղվեցին և՛ պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչների և՛ ուսանողների կողմից: