2013թ. դեկտեմբերի 9-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ տնօրենության նիստ, որին մասնակցում էին տնօրենության անդամները՝ Ս.Առաքելյանի նախագահությամբ:
Նիստում քննարկվեցին Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանից մասնաճյուղում սովորող ուսանողների բացակայությունները հարգելի համարելու, ԵՊՀ ԻՄ-ի հաստիքացուցակը հստակեցնելու մասին մի շարք հարցեր:
Առաջին հարցի վերաբերյալ որոշվեց Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանից մասնաճյուղի առկա և հեռակա ուսուցմամբ սովորող ուսանողների բացակայությունները մինչև 2013-2014 ուստարվա առաջին կիսամյակի դասերի ավարտը համարել «հարգելի», մասնաճյուղի կրեդիտային համակարգով առկա և հեռակա ուսուցմամբ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով ուսանողների գնահատման կարգի համաձայն`փոխանցել նրանց մասնակցության առավելագույն 2 միավորը, 2013-2014 ուստարվա առաջին կիսամյակի քննաշրջանի լուծարքները թույլատրել նրանց հանձնել մինչև առաջին կիսամյակի քննաշրջանի ավարտը:
Երկրորդ հարցի կապակցությամբ հանձնարարվեց մասնաճյուղի բոլոր ստորաբաժանումներին քննարկել և հստակեցնել բոլոր հաստիքների ցանկը և մինչև դեկտեմբերի վերջը ներկայացնել առաջարկություններ: