Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Մեր շրջանավարտների համար աշխատանքի լավ հնարավորություն

«Կրթություն Հայաստան» ծրագրի ներկայացուցիչների այցը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ

2016թ. փետրվարի 23-ին՝ ժամը 12:00-ին, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի կունենա  հանդիպում «Կրթություն Հայաստան» ՀԿ-ի  հավաքագրման և ընտրության գծով տնօրեն Թենի Ավագյանի, տեղավորման և կառավարության հետ կապերի տնօրեն Արթուր Ղազարյանի հետ:

Նրանք կներկայացնեն  «Կրթություն Հայաստան» ծրագրի առաքելությունը, դիմելու կարգը, կպատասխանեն մասնակիցներին հետաքրքրող հարցերին։

«Կրթություն Հայաստան»-ը հավաքագրում և վերապատրաստում է համալսարանների շրջանավարտների որպես ուսուցիչներ և այնուհետև 2 տարով գործուղում նրանց Հայաստանի մարզային դպրոցներ, որտեղ կա նրանց մասնագիտությամբ ուսուցչի կարիք։

Ծրագրի առանձնահատկությունն այն է, որ պարտադիր չէ մասնակիցը լինի մասնագիտությամբ մանկավարժ, միայն հարկավոր է դասավանդելու և Հայաստանի զարգացմանը նպաստելու ցանկություն, մյուս խնդիրները, ինչպիսիք են՝ վերապատրաստումը, աշխատանքի տեղավորումը մարզային դպրոցներում, վարձատրությունը, կլուծի ծրագիրը։

«Կրթություն Հայաստան»-ը կազմում է «Կրթություն բոլորի համար» միջազգային ցանցի մասը, իսկ վերջինս ունի արդեն 25 տարվա փորձ և ավելի քան 38 անդամ կազմակերպություն, որոնք բոլորն ունեն մեկ միասնական նպատակ՝ հավասար կրթական հնարավորությունների ստեղծում բոլոր երեխաների համար։

«Կրթություն Հայաստան» ծրագրին մասնակցելու համար հարկավոր է գրանցվել՝ լրացնելով առցանց հայտադիմումը հետևյալ հղումով՝ http://teachforarmenia.org/hy/apply/:  

Ծրագրին մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ՝ http://teachforarmenia.org/hy/: