Ս.թ. հոկտեմբերի 13-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի շենքում տեղի ունեցավ բանակցային խաղ, որը կազմակերպել էր «Երիտասարդներ հանուն ապագայի» հասարակական կազմակերպությունը: Միջոցառմանը մասնակցում էին ուսանողներ` տարբեր բուհերից (գլխավորապես տնտեսագիտական և քաղաքագիտական ուղղվածության): ԵՊՀ Իջևանի մասնաճյուղից բանակցային խաղին մասնակցում էր ՈՒԳԸ նախագահ Սլավիկ Ալավերդյանը:
Հասարակական կազմակերպության անդամները նախ հակիրճ ներկայացրին բանակցությունների վարման ձևերն ու կարևոր դրույթները: Ապա տեղի ունեցավ խաղ պատահականության սկզբունքով կազմված 4 թիմերի միջև, որոնցից յուրաքանչյուրը ներկայացնում էր պետության մի մարզ:
Թիմերը հանդես եկան ծառայությունների և ապրանքների առաջարկներով, կնքեցին հրապարակվող և գաղտնի պայմանագրեր:
Վերջում բոլոր մասնակիցներին տրվեցին մասնակցության հավաստագրեր, իսկ ամենակտիվ բանակցողին` մրցանակ:
Դերային խաղի այս տարբերակը առաջիկայում կյանքի կկոչվի նաև մեր մասնաճյուղում` ուսանողական գիտական ընկերության նախաձեռնությամբ: