Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Մեր ուսանողը մասնակցեց միջազգային գիտաժողովին

ԵՊՀ ուսանողական գիտական ընկերությունը հոկտեմբերի 15-19-ը կազմակերպել էր միջազգային գիտաժողով՝ նվիրված հայ գրատպության 500-ամյակին և ԵՊՀ ՈՒԳԸ հիմնադրման 65-ամյակին:

Գիտաժողովին մասնակցում էին 350 ուսանողներ, ասպիրանտներ և երիտասարդ գիտնականներ՝ ՀՀ 15 և ԱՊՀ 16 բուհերից: Հոկտեմբերի 15-ին տեղի ունեցավ գիտաժողովի հանդիսավոր բացումը, որին ներկա էին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը, ՈՒԳԸ նախագահ Միքայել Մալխասյանը, ՈՒԳԸ նախկին նախագահներ, ֆակուլտետների դեկաններ, դասախոսներ, ուսանողներ:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ՈՒԳԸ նախագահ, «Կիրառական մաթեմատիկա և ֆիզիկա» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանող Սլավիկ Ալավերդյանը կարդաց զեկուցում՝ բարդ էլեկտրական շղթաների հիմնական տեսակների և դրանց լուծման ընդհանուր սկզբունքների վերաբերյալ: Գիտաժողովին մասնակցող ուսանողների մեջ կային նաև ԵՊՀ ԻՄ շրջանավարտներ, որոնք արդեն ԵՊՀ մագիստրատուրայի ուսանողներ են: