2014թ. ապրիլի 14-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ հանդիպում «Օրանժ» հիմնադրամի գործադիր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերի և հիմնադրամի մի քանի ներկայացուցիչների հետ:
Հանդիպման նպատակը Հայաստանի համալսարանների հետ համագործակցության շրջանակներում «Օրանժ» հիմնադրամի կողմից մասնաճյուղի մի քանի ուսանողների կրթաթոշակներ հանձնելն էր: 2013-2014 ուսումնական տարվա ընթացքում Orange-ը նախատեսել էր աջակցել Երևանի և մարզերի 9 համալսարանների 96 ուսանողի՝ այս նպատակին հատկացնելով 10 000 000 ՀՀ դրամ:
Կրթաթոշակ ստանալու համար ուսանողներն ընտրվել էին մասնաճյուղի առաջարկով, երկու հիմնական չափանիշների հիման վրա՝ ուսանողի առաջադիմություն և ընտանիքի սոցիալական վիճակ:
«Օրանժ» հիմնադրամի գործադիր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը ԵՊՀ ԻՄ-ի 12 ուսանողների հանձնեց կրթաթոշակներ` շնորհավորելով նրանց:
Մասնաճյուղի տնօրեն Ս.Առաքելյանը, շնորհակալություն հայտնելով «Օրանժ» հիմնադրամին, հույս հայտնեց վերջինիս հետ մասնաճյուղի հետագա համագործակցության մասին:
Հանդիպման վերջում տնօրենը ուսանողներին կոչ արեց լավ սովորել` մատնանշելով, որ բարձր առաջադիմության ձգտումը խրախուսվում է: