Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀՈԼՈՎԱԿԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՄՐՑՈՒՅԹ

«Մարդը կարիքի մեջ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչությունն և «Հայ օգնության միություն» կազմակերպությունն Եվրամիության ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Աջակցություն շրջանառու միգրացիային և վերաինտեգրմանը Հայաստանում» ծրագրի շրջանակներում հայտարարում են տեղեկատվական հոլովակի պատրաստման մրցույթ:

Հոլովակի նպատակն է արտերկրում գտնվող միգրանտների շրջանում տարածել տեղեկատվություն Միգրացիոն ռեսուրս կենտրոնների (ՄՌԿ-ների) առկայության և գործունեության վերաբերյալ, որոնք ստեղծվել են վերոնշյալ ծրագրի շրջանակներում ՀՀ չորս մարզերում (Արարատում, Արմավիրում, Վայոց Ձորում և Սյունիքում): ՄՌԿ-ները միգրանտներինև վերադարձածներին տրամադրում են խորհրդատվություն, տեղեկատվություն տարբեր երկրներում միգրացիոն օրենսդրության վերաբերյալ, ուղղորդում են շահառուներին հուզող հարցերով զբաղվող պետական և ոչ պետական կառույցներ, ինչպես նաև առաջարկում են վերապատրաստման դասընթացներ:

Հոլովակի հիմնական ուղերձը

«Եթե որոշել եք վերադառնալ Հայաստան, Ձեզ համար օգտակար է իմանալ, որ Հայաստանում կան ՄՌԿ-ներ, որոնք կարող են աջակցել Ձեզ վերաինտեգրման նախնական շրջանում»:

Հոլովակի թիրախը

Արտերկրում բնակվող հայազգի միգրանտներ, ովքեր մտադիր են վերադառնալ Հայաստան:

Հոլովակին ներկայացվող պահանջները

Հոլովակի պետք է լինի 1րոպե տևողությամբ, հայերեն, մատչելի և ստեղծագործական հիմնական ուղերձն արդյունավետ կերպով լսարանին հասցնելու հարցում:

Հայտին ներկայացվող պահանջները

Հայտը պետք է պարունակի հոլովակի մտահղացման հակիրճ նկարագրություն (մինչև 300 բառ), աշխատանքների իրականացման ժամանակացույց, բյուջե, արտերկրում տեսահոլովակի տարածման պլան, նախկինում արված աշխատանքների նմուշներ, հայտատուի կոնտակտային տվյալներ:

Հայտերը ներկայացնել մինչև մարտի 31-ը alina.poghosyan@arsarmenia.org հասցեով՝ վերնագրում նշելով advertisement բառը:

Աղբյուրը` migrant.am