Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Երիտասարդ գիտնականների հեղինակած գրքերի տպագրության համար ֆինանսական աջակցության տրամադրման մրցույթ

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՈՎԱՆՈՒ ՆԵՐՔՈ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ
«ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ՀԵՂԻՆԱԿԱԾ ԳՐՔԵՐԻ ՏՊԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄՐՑՈՒՅԹ»

Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրը մրցութային հիմուքներով տրամադրում է ֆինանսական աջակցություն` երիտասարդ գիտնականների հեղինակած գրքերի տպագրության համար:

Ծրագրի հիմնական նպատակն է աջակցել հանրապետության երիտասարդ գիտնականների ստեղծագործական զարգացմանը և մասնագիտական աճին, ինչպես նաև` նպաստել Հայաստանի Հանրապետության գիտական համակարգի առաջընթացին և կադրային ներուժի համալրմանը:

Մրցույթն իրականացվելու է ըստ «Երիտասարդ գիտնականների հեղինակած գրքերի տպագրության համար ֆինանսական աջակցության տրամադրման» կարգի (կցվում է):
Հայտերն ընդունվում են էլեկտրոնային եղանակով`egac2012@gmail.com էլ. փոստով, վերնագրված` “book”: Հայտատուն նշված էլ.փոստին հայտն ուղարկելուն զուգահեռ պետք է

Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի ֆեյսբուքյան խմբում`http://www.facebook.com/groups/321785487875421, տվյալ մրցույթի հայտարարության գրառման տակ թողնի հաղորդագրություն հեևյալ բովանդակությամբ`անուն, ազգանուն, հայտի ներկայացման ամսաթիվ:
Խնդրում ենք սույն հայտարարությանը հաջորդող մեկնաբանություններում բացառապես ներկայացնել միայն հայտեր։ Այլ բնույթի մեկնաբանությունները կջնջվեն:Հայտերը ընդունվում են 2014թ մարտի 15-ից մինչև 2014թ. հուլիսի 1-ը:Կից ներկայացվում են.

Աղբյուրը` armacad.blogspot.com