Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

«Քաղաքականության կրթաթոշակներ» 2014 մրցույթի հայտարարություն

«Քաղաքականության կրթաթոշակներ» 2014 մրցույթի հայտարարություն

 

Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան (ԲՀՀ-Հայաստան) կազմակերպությունը հայտարարում է անհատական դրամաշնորհների մրցույթ, որն ուղղված է աջակցելու հետազոտողների, որոնք պատրաստակամ են իրականացնել ուսումնասիրություններ հանրային քաղաքականության տարբեր բնագավառներում` բացահայտելու բաց հասարակության առջև ծառացած առավել վճռական մարտահրավերները, մշակելու կիրառական լուծումներ` գործուն քայլեր ձեռնարկելով դրանց իրականացման ուղղությամբ:

Կրթաթոշակի նպատակներն են` զարգացնել հետազոտողների` հանրային քաղաքականության հետազոտության միջոցով հանրային քաղաքականության գործընթացի վրա ազդելու կարողությունները, խթանել քաղաքացիական հասարակության մասնակցությունը հանրային քաղաքականության մշակման գործընթացներում` խրախուսելով բանավեճեր հասարակության բոլոր շերտերի մասնակցությամբ` հանրային քաղաքականությանն առնչվող ամենակարևոր հարցերի շուրջ:

Ով կարող է դիմել

Այս ծրագիրը բաց է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, համալսարանների դասախոսական կազմի, հանրային քաղաքականության ոլորտի հետազոտողների, վերլուծաբանների և խորհրդատուների համար:

Անհրաժեշտ է ունենալ նվազագույնը մագիստրոսական կրթություն հանրային կառավարման, քաղաքագիտության կամ սոցիալական այլ գիտությունների` իրավագիտության, տնտեսագիտության, միջազգային հարաբերությունների կամ համանման բնագավառներում:

Ցանկալի է փորձի առկայություն հանրային քաղաքականության ձևակերպման և վերլուծության, ինչպես նաև շահերի պաշտպանություն իրականացնելու ոլորտներում: Հետազոտական աշխատանքների համար անհրաժեշտ գրավոր հմտությունների առկայությունը ևս խիստ գերադասելի է:

Հայտատուն պարտավոր է էական/անհրաժեշտ ժամանակ հատկացնել հետազոտության իրականացմանը:

Հետազոտություն իրականացնելու դիմումները/նախագծերը կարող են տևել 4-ից 6 ամիս և կարող են ներկայացվել ինչպես անհատների, այնպես էլ խմբերի կողմից:

Խնդրում ենք նաև հաշվի առնել, որ այլ հավասարար պայմանների դեպքում առավելություն կտրվի նախաձեռնության նոր հայտատուներին:

Դիմումների ընդունումը

Դիմորդները պետք է ներկայացնեն իրենց հետազոտական առաջարկները դիմում հայտի ձևով (տես ստորև):

Դիմումի փաթեթը պետք է ներառի նաև դիմողի ինքնակենսագրականը (ռեզյումե), որ կպարունակի հրատարակված նյութերի ամբողջական ցանկը, ինչպես նաև նախկինում կատարված հետազոտության նմուշ (վերջինիս առկայությունը պարտադիր չէ): Հետազոտության առաջարկը կարող է ներկայացվել անգլերեն կամ հայերեն լեզուներով:

Փաստացի հետազոտությունը սովորաբար իրականացվում է հայերեն և ունենում է հայերեն և անգլերեն համառոտագրեր:

Դիմորդները կարող են իրենց ծրագրերում ժամանակ և անհրաժեշտ միջոցներ հատկացնել վերջնական հաշվետվության, համառոտագրերի հայերեն/անգլերեն թարգմանությունների համար:

Ակնկալիքները և աշխատանքի արդյունքը

Նախաձեռնության շրջանակում ակնկալվում է համախմբել նախաձեռնող և ակտիվ քաղաքականության հետազոտողների, ովքեր ի զորու են հարցականի տակ առնել առօրյա ողջամտությունը և ակտիվ գործողություններ ձեռնակել սեփական հետազոտության արդյունքերի իրականացման համար, ինչպես նաև սեփական հետազոտության արդյունքները հասու դարձնել հանրության առավել լայն շրջանակների համար:

Հիմնադրամն անհրաժեշտ քայլեր կձեռնարկի կրթաթոշակառուների, հիմնադրամի գործընկերների և նախկին ու ներկա կրթաթոշակառուների միջև ակտիվ համագործակցային կապերի ձևավորման համար` հանուն քաղաքականության հետազոտման բնագավառում փորձի փոխանակման և համատեղ ջանքերով հետազոտական արդյունքի տարածման և իրականացման:

Ընտրված կրթաթոշակառուները կարող են համագործակցության հնարավորություն ստանալ Արևելյան Եվրոպայի քաղաքականության հետազոտման կենտրոնների /թինք թանք/ հետ:

Որպես արդյունք ակնկալվում է ունենալ հանրային քաղաքականության հաշվետվություններ, որոնք չպետք է գերազանցեն 10000 բառը և պետք է պարունակեն կոնկրետ առաջարկներ ընտրված բնագավառում, ինչպես նաև համառոտագիր:

Բացի/ի հավելում վերոնշյալին, ըստ ընտրված թեմայի, հետազոտողները կարող են ունենալ նաև այլ արդյունքներ. վերլուծական հոդվածների շարք, հաշվետվություններ, գրքեր, փորձագիտական քննարկումներ և ամփոփումներ, նորարարական կրթական ծրագրեր և այլն:

Խրախուսվում է նրանց ներգրավվածությունը նաև այնպիսի լրացուցիչ գործընթացներում, ինչպիսիք են մասնակցությունը քննարկումների և կոնֆերանսների, հանրային քաղաքականության շուրջ բանավեճերի կազմակերպման և իրենց գաղափարների ավելի լայն հասարակական մակարդակներով տարածման:

Հանրային քաղաքականության հետազոտման առաջարկվող բնագավառներ

Մրցույթն ունի երկու գերակա թեմատիկ ուղղություններ`տարածաշրջանային ինտեգրացիայի ոլորտ /տես հավելված 1/ հասարակական, տնտեսական, սոցիալական, կրթական ոլորտներ /տես հավելված 2/:

Դիմողները կարող են հետազոտական հայտեր ներկայացնել առաջարկվող թեմաների շրջանակներում:

Ավելի մանրամասն` տես ստորև: Ներկայացված ցուցակի սպառիչ չլինելու պատճառով դիմորդները կարող են առաջարկել տարածաշրջանային ինտեգրացիայի ցանկացած այլ ասպեկտին առնչվող /քաղաքական, տնտեսական, սոցիալական և այլն/ հետազոտական առաջարկներ:

Դիմումների ներկայացումը

Հետաքրքրված անձիք պետք է ներկայացնեն իրենց հետազոտության առաջարկների դիմում-հայտերը (հավելված 3) և օժանդակ նյութերը /ռեզյումե, եթե հնարավոր է նաև նախորդ հետազոտական աշխատանքի նմուշ/ հետևյալ էլ. հասցեին register@osi.am մինչև սույն թվականի հուլիսի 10-ը, ժամը 17.00:

Դիմումը մեզ ուղարկելուց հետո մինչև երկու աշխատանքային օրերի ընթացքում դուք կստանաք հաստատող նամակ դիմումի ստացման վերաբերյալ, հակառակ դեպքում խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ:

Հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել Մարիամ Մաթևոսյանին` “Քաղաքականության կրթաթոշակներ” ծրագրի պատասխանատու, հեռ. 53-38-62; 53-67-58, էլ. փոստ` mmariam@osi.am:

Մրցույթի բոլոր մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ

Մրցույթի հետ կապված հարցերի պարզաբանմանը նվիրված հանդիպումը տեղի կունենա սույն թվականի հուլիսի 3–ին, ժամը 17.00, Գոլդեն Թուլիփ հյուրանոցի Վերդի սրահում

Աղբյուրը` armacad.blogspot.com